Աղավնո, վերջին հրաժեշտ. կադրեր՝ հազարավոր բառերից ավելի

5 րոպեի ընթերցում

Նկարում՝ Աղավնոյում բնակվող Ավետիսն ու Անահիտը լողում են հարազատ գետում

ԱՂԱՎՆՈ-ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամեն անգամ Բերձորով Արցախ գնալիս երևի բոլորս էլ ուշադրություն ենք դարձրել Աղավնոյի կարմիր կտուրներով տներին։ Բոլորս էլ ինչ-որ պահի երանի ենք տվելայդ սարերի-ձորերի արանքում այդպիսի տեսարան ունեցող սիրուն ու հարմարավետ տներումապրողներին: Վերջին ժամանակները, սակայն, այնտեղ ապրողների համար, մեղմ ասած, «լավ» ժամանակներ չեն։ Օգոստոսի 25-ը վերջին օրն է, մարդիկ պետք է թողնեն իրենց տունն ու հեռանան․․․

Հաճախ լուսանկարչությունն անվանում են «համամարդկային լեզու», քանի որ լույսը ֆոտոխցիկի միջոցով կառավարելու արդյունքում ստացած պատկերները երբեմն պատմում են ավելին, քան հնարավոր է փոխանցել խոսքերի միջոցով։ Պարադոքսալ է, որ իրականության վիզուալիզացիայի միջոցով ստացված պատկերներն արդեն իրենք իրենցով դառնում են տվյալ ժամանակաշրջանի համր ու միևնույն ժամանակ այդքան խոսուն պատմիչները։

Իրականությունը պահի մեջ ֆիքսելու ու այդ պատկերներն աշխարհին տեսախցիկի միջոցով պատմելու նպատակով այցելել էինք Աղավնո՝ աշխարհից կտրված գողտրիկ այդ անկյունը, որը վերջին շրջանում խոշորացույցի տակ է հայտնվել։

Ռուս խաղաղապահները, որոնք արդեն մի քանի շաբաթ է անցակետ են դրել հենց գյուղի մուտքի մոտ ու ներս են թողնում միայն բնակիչներին ու նրանց հարազատներին, լրագրողների ու տեսաձայնագրող ապարատների նկատմամբ այնքան էլ բարեհաճ չեն, չնայած ադրբեջանական քարոզչամեքենայի գլխավոր դեմքերից մեկը, իրեն միջազգային լրագրող ներկայացնելով, հենց նրանց ուղեկցությամբ շատ էլ հանգիստ նկարեց գյուղն ու այնտեղ ապրողներին։

Աղավնոյի բնակիչներն այս օրերին սակավախոս են։ Շատերը զբաղված են տներից իրենց վերջին իրերը դուրս բերելով ու հայրենի գյուղին հրաժեշտի լուռ խոսքեր ասելով։ Ծանր լռությունը երբեմն խախտվում է Աղավնո գետում խաղացող երեխաների ձայներով։ Նրանցից ամենափոքրերը գուցե չեն էլ գիտակցում, որ օրեր անց այլևս չեն լսելու հարազատ գետի ձայնն ու չեն կարողանալու ամռան տոթին զովանալ գետի սառնորակ ջրում։ Դեռահասները, որոնք քիչ թե շատ հասկանում են իրենց շուրջ տեղի ունեցող դեպքերը, փորձում են հիշողության մեջ դաջել պահի ջերմ վայրկյանները․․․

Գետից բարձրանում ես վերև և կրկին Աղավնոյի կարմիր տանիքներով տներն են, իսկ տներից դուրս՝ բեռնատարներում իրենց իրերը տեղավորող մարդիկ, ում համար ամենաթանկարժեքն ու կարևորը երբեք որևէ բեռնատարում չի կարողանա տեղավորվել․․․

Հոգին տակնուվրա անող տեսարաններ են, մի կողմից՝ դատարկվող տներ, մյուս կողմից էլ պատերին «Մենք նորից վերադառնալու ենք, ու ապրելու են Աղավնոյում» գրություններ։ Հույսը չես կարող խլել մարդկանցից...

Մինչ Աղավնոյի բնակիչները վերջին իրերն են դուրս բերում տներից, Ավետիսը սովորականի նման խաղում է հարազատ գյուղում

Աղավնոյի բնակիչ կանայք փորձում են տանից հեռանալիս ոչինչ չմոռանալ, անգամ՝ հայելին

Վերջին օրերին Աղավնոն զրկվել էր նաև մշտական էլեկտրականությունից․ գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը միացնում է այդ օրերի էլեկտրականության միակ այլընտրանքը՝ հոսանքի գեներատորը

Աղավնոյում բնակվող այս ընտանիքը, ի թիվս այլ իրերի, տեղափոխում է նաև տան դաշնամուրը

Աղավնոյից հեռացող այս կնոջ պատգամը մեկն էր՝ «Ես ուզում եմ խաղաղ ապրել»

Այս օրերին Աղավնոյում բեռնատարներ կարող ես հանդիպել ամեն քայլափոխի

Իր առաջին քայլերն անող փոքրիկը փորձում է հասկանալ, թե ինչու են այրվում իրենց տան իրերը

Աղավնոյի բնակիչները նախընտրում են այրել սեփական տան այն իրերը, որոնք չեն կարող տեղափոխել

Բնակիչներից մեկը գլուխն ափերի մեջ առած լաց էր լինում տան պատի տակ

Շունը հայացքով հետևում է, թե ինչպես են հարազատ դարձած մարդիկ հեռանում գյուղից

Աղավնոյի դպրոցը սեպտեմբերին 1-ին հայ երեխաների չի դիմավորի

Գյուղից հեռանալիս՝ վերջին անգամ երևում են Աղավնոյի այդքան գեղեցիկ կարմիր կտուրները

Տաթև Դուրյան

Հայերեն English Español

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը