Ինովացիա

Ucom շարժական ինտերնետի uGo Super 6500 հատուկ առաջարկը դարձել է մշտական

1 րոպեի ընթերցում

Ucom շարժական ինտերնետի uGo Super 6500 հատուկ առաջարկը դարձել է մշտական

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուքոմ» ընկերության շարժական ինտերնետ ծառայության հատուկ առաջարկը՝uGo Super 6500 սակագնային պլանը,դարձել է մշտական։

Նշվում է, որ uGo Super 6500-ին 12 ամսով միանալու դեպքում բաժանորդները կստանան անսահմանափակ ինտերնետից օգտվելու հնարավորություն: Ավելին՝ uGo Super 6500 սակագնային պլանին 18 ամսով բաժանորդագրվելու պարագայում, անսահմանափակ ինտերնետին ի լրումն բաժանորդները կարող են ձեռք բերել uFi շարժական Wi-Fi մոդեմն ընդամենը 1 դրամով:

«Եթե Ձեր աշխատանքը կազմակերպում եք ոչ միայն գրասենյակային տարածքներում, այլև սրճարաններում, զբոսայգիներում, հանգստյան տներում կամ ուղղակի բնության գրկում, ապա uGo Super 6500 սակագնային պլանով տրամադրվող անսահմանափակ ինտերնետի շնորհիվ Դուք միշտ կապի մեջ կլինեք Ձեր մտերիմների հետ և, ինչու՞ ոչ, կկիսվեք ճանապարհային տպավորություններով», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

uFi շարժական Wi-Fi մոդեմը հնարավորություն է տալիս ինտերնետին միացնել մինչև 10 սարքավորում Wi-Fi-ի և 1 համակարգիչ USB լարի միջոցով, ինչը նշանակում է, որ դրան կարելի է միացնել ոչ միայն սմարթֆոններ, պլանշետներ ու նոթբուքներ, այլև 1 ստացիոնար համակարգիչ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում