Ինովացիա

FAST-ը դարձել է «Սթարմուս» փառատոնի գործընկեր. կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

6 րոպեի ընթերցում

FAST-ը դարձել է «Սթարմուս» փառատոնի գործընկեր. կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ու STARMUS միջազգային փառատոնի միջև հուշագիր է ստորագրվել սեպտեմբերի 5-11-ը Երևանում կայանալիք միջազգային «Սթարմուս» գիտական 6-րդ փառատոնին ընդառաջ։ FAST-ը՝ որպես Հայաստանում կրթական ու գիտական էկոհամակարգի վերափոխման առաջամարտիկ, հանդես կգա գիտության, արվեստի ու երաժշտության ոլորտի «Սթարմուս» փառատոնի գործընկեր՝ նպաստելով կազմակերպության առաքելության իրականացմանն ու գիտության հանրայնացմանն ուղղված միջոցառումների կայացմանը Հայաստանում։ Հավատարիմ մնալով գիտության ոլորտում կրթության զարգացման տեսլականին՝ FAST-ը ձեռք է բերել «Սթարմուս» փառատոնի 100 տոմս, որոնք տրամադրելու է Հայաստանի ավագ դպրոցների աշակերտներին՝ այս կարևոր իրադարձությանը մաս կազմելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիմնադրամը նաև մասնակցություն կունենա «50 տարի Մարսի վրա» խորագրով փառատոնի շրջանակներում իրականացվող Գիտության ճամբարին, որը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից՝ Ազատության հրապարակում։ «Սթարմուսի» Գիտության ճամբարը կմեկտեղի ամենատարբեր թեմատիկ ուղղություններ։ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն (FAST) առանձին տաղավարի միջոցով կներկայացնի իր հնգամյա գործունեությունը արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում և կցուցադրի տեղական ԱԲ ընկերությունների պրոդուկտները՝ ոլորտի հանրայնացման նպատակով։

FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը բարձր է գնահատել այս համագործակցությունը՝ շեշտելով, որ այն կնպաստի նոր սերնդի շրջանում գիտության հանդեպ հետաքրքրության բարձրացմանը։ «Մեր նպատակներից է աջակցել Հայաստանին մինչև 2041 թվականը հայտնվելու տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտում հինգ առաջատար նորարար երկրների ցանկում: Գիտենք՝ ճանապարհը բարդ է ու շատ աշխատատար, բայց Հայաստանի գիտական ավանդույթները հույս են ներշնչում, որ, զարգացած նորարարական էկոհամակարգ ունենալու պարագայում, կկարողանանք մեր ներուժը ճիշտ իրացնել ու ապահովել այդքան ցանկալի թռիչքաձև աճը»,-նշել է Արմեն Օրուջյանը։

«Սթարմուսի գլխավոր նպատակը երիտասարդներին ոգեշնչելն է, որպեսզի հետաքրքրվեն ու զբաղվեն գիտությամբ։ Մենք ի սկզբանե էլ համոզված էինք, որ համագործակցելու ենք FAST-ի հետ և վստահ ենք, որ այն կշարունակվի նաև ապագայում, քանի որ FAST-ի գլխավոր նպատակն է գիտության ու տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում, ինչը լիովին համընկնում է մեր առջև դրված խնդիրների հետ։ Ես ուղղակի համոզված եմ՝ FAST-ի հետ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի սևեռենք աշխարհի ուշադրությունը Հայաստանի վրա՝ որպես գիտական նվաճումների երկրի»,- ասել է «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը:

Գիտության ճամբարը, որը կանցկացվի սեպտեմբերի 8-11-ին երեկոյան 17։00-23։00-ը, բաց կլինի բոլոր այցելուների համար։ FAST-ի տաղավարում ներկաները կծանոթանան արհեստական բանականության կիրառություններին երաժշտության, դեղերի նախագծման և այլ ոլորտներում։ Տասը նորարար ստարտափեր, որոնք FAST-ի տարբեր ծրագրերի շահառուներ են, կներկայացնեն իրենց կողմից կիրառվող ԱԲ լուծումները։ Տաղավարի այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու հետաքրքիր խաղերի և մրցույթների՝ ձեռք բերելով նոր գիտելիք և տպավորիչ փորձառություն։

«Սթարմուս» փառատոնի ձևաչափը ներառում է գիտական բանավեճեր, պանելային քննարկումներ, ցուցահանդեսներ, համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ և բազմաթիվ այլ միջոցառումներ: Հայաստանում անցկացվող փառատոնին ելույթ կունենան Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Քիփ Թորնը, Էմանուել Չարպանտյեն, Դոննա Սթրիքլենդը, Էդվարդ Մոզերը, Միշել Մայորը, տիեզերագնացներ Չարլի Դյուկը և Քրիս Հադֆիլդը, ով առաջին անգամ տիեզերքից կիթառ է նվագել, Չարլզ Բոլդենը և iPod-ի նվագարկիչի գյուտարար Թոնի Ֆադելը, ինչպես նաև ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Ջիմ Բաղյանը։

«Սթարմուս» միջազգային գիտական փառատոնը հիմնադրել են աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը և Queen խմբի լեգենդար կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը։

Այս տարի աշնանը՝ հոկտեմբերի 5-6-ին արդեն չորրորդ անգամ Երևանում FAST-ը կանցկացնի Գլոբալ ինովացիոն ֆորումը (GIF22)-ը՝ «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո՝ առանցքում ունենալով արհեստական բանականության բազմոլորտ կիրառություններն ու մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցությունները։ Այն բացառիկ հարթակ է գիտական աշխարհի առաջատար մասնագետներին, գործարարներին ու մտածողներին Հայաստանում համախմբելու, աշխարհում առկա նորարարական թրենդներն ու ի հայտ եկող մարտահրավերները քննարկելու, լուծումներ ուրվագծելու, այդպիսով՝ ստեղծելով կամուրջ գիտության ու արդյունաբերության, կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների միջև:

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Ֆինանսներ

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում