Բայց նրանք գալի՞ս են ԱԺ. Սիմոնյանն արձագանքեց ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու հայտարարությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու մասին հայտարարությանը: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու մասին Սեյրան Օհանյանի հայտարարությունը, քանի որ նա պնդում է, որ երկու անգամ այդ հարցով նամակ է գրել ԱԺ նախագահին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Բայց նրանք («Հայաստան» խմբակցություն-խմբ.) գալի՞ս են Ազգային ժողով, որ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ են ուզում անցկացնել: Նրանք գալի՞ս են որևէ միջոցառման, նրանք Ազգային ժողովի շենքում աշխատանք իրականացնո՞ւմ են:

Սեյրան Օհանյանի կուսակիցները հանդիպել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ և նա իրենց բոլոր հարցերին պատասխան տվել է: Կարծում եմ, որ այստեղ Սեյրան Օհանյանը կամ ստում է կամ ուղղակի տեղեկացված չի: Ես, հարգանքով մոտենալով իրեն, ենթադրում եմ, որ ինքն ուղղակի տեղեկացված չի, որովհետև ես գիտեմ, որ նույնիսկ Ազգային ժողովի աշխատանքների ժամանակ այնպես չէ, որ Սեյրան Օհանյանի մասնակցությունը և ազդեցությունը շատ մեծ է «Հայաստան» դաշինքում, և բոլորը իրեն տեղյակ են պահում, թե ինչ է կատարվում: Ուստի, կոչ եմ անում պարոն Օհանյանին իր կուսակիցներից ճշտի, թե ինչ են խոսել Արցախի Ազգային ժողովի նախագահի հետ կամ ճշտի՝ ընդհանրապես միջխորհրդարանական հանդիպում անցկացնելու համար արդյոք խորհրդարան պե՞տք է գան: Երբ խոսում են պարտականությունների մասին, ներողություն եմ խնդրում, բայց նախ և առաջ իրենք պետք է իրենց պարտականությունները կատարեն, գան Ազգային ժողով»,- ասաց Սիմոնյանը:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը երկու անգամ նամակ է գրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ անցկացնի Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ:

«Ինչո՞ւ այդ նիստերը չեն անցկացնում: Ուղղակի հարց տվեք ԱԺ նախագահին՝ ինչո՞ւ դու քո պարտականությունները չես կատարում»,- ասել է Օհանյանը:

Հայերեն Русский

Մետաքսի ճանապարհի ժառանգությունից դեպի նոր համագործակցություն. Գառնին ու Դունհուանը խորացնում են կապերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ