Մշակույթ

Տավուշի սահմանամերձ բնակավայրերում կիրականացվի «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» նախագիծը

1 րոպեի ընթերցում

Տավուշի սահմանամերձ բնակավայրերում կիրականացվի «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկության» աջակցությամբ օգոստոսի 23-25-ը Տավուշի սահմանամերձ բնակավայրերում տեղի կունենա «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագիրը կրող նախագիծը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի կոմպոզիտորների միությունից:

«Նշենք, որ նախագիծը մեկնարկել էր հուլիսին. նախ Սյունիքի, ապա Արցախի սահմանամերձ բնակավայրերում Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանը, Էդգար Գյանջումյանը, Վահե Հայրապետյանը, Նարինե Զարիֆյանը, Աշոտ Ղազարյանը և Էդմոնդ Մակարյանը միության նախագահ Արամ Սաթյանի գլխավորությամբ հանդիսատեսին ներկայացրեցին իրենց ստեղծագործությունները՝ իրենց իսկ կատարմամբ: Բեմում էին նաև մենակատարներ Արման Աբրահամյանը, Լուսինե Կչոզյանը, Մարինա Խանդանյանը, Արմեն Մկրտչյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նույն կազմով կոմպոզիտորների միության պատվիրակությունը Տավուշի մարզում առաջին համերգը կտա Մովսես գյուղում՝ օգոստոսի 23-ին: Օգոստոսի 24-ին նախատեսվում են համերգներ Չինարի և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում, օգոստոսի 25-ին էլ՝ Պառավաքար գյուղում:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում