Podcast-Հարց բժշկին. Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման դեմ լավագույն պայքարը պարբերաբար հետազոտվելն է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհում մեծ տարածում գտած կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ շատ հաճախ կանայք բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում կրծքագեղձի քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուր կին կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։

«Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանի հետ անդրադարձել ենք կրծքագեղձի քաղցկեղին, հիվանդության կլինիկական նշաններին, առաջացման հիմնական պատճառներին և հիվանդության կանխարգելման աշխատանքներին:

Մասնագետը նշեց, որ կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ ընդհանուր չարորակ նորագոյացությունների շարքում ամենից հաճախ հանդիպող տեսակն է և ժամանակին չբուժվելու պատճառով կարող է շատ լուրջ հետևանքների հանգեցնել:

«Ցավոք սրտի, Հայաստանում շատերը կրցքագեղձի նորագոյացությունը տեսնում են այն փուլում, երբ այն տեսանելի կամ շոշափելի է դառնում: Եվ եթե այն նույնիսկ շատ փոքրիկ է, արդեն կարելի է ենթադրել, որ այն կարելի էր հայտնաբերել ավելի վաղ, պարբերաբար պրոֆիլակտիկ ստուգումների արդյունքում»,-ասաց ուռուցքաբանը:

Անդրադառնալովկրցքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառներին՝ մասնագետն ընդգծեց, որդրանք բազմազան են և այդ տարբեր պատճառների հանդիպումը մեկ կետում կարող են հիվանդության առաջացման պատճառ դառնալ: Դա կարող է լինել ժառանգական գործոնը, ճարպակալումը, պասիվ նստակյաց կայանքը, տարբեր տեսակի հորմոն փոխարինիչների կամ կանացի հորմոններ պարունակող դեղամիջոցների չարաշաhումը և այլն:

«Չնայած կրցքագեղձի քաղցկեղը տարածված է ամբողջ աշխարհում, բայց զարգացած երկրներում հիվանդությունից մահացության ցուցանիշի իջեցման հստակ միտում գոյություն ունի: Դա նախ վաղ հայտնաբերման և որակյալ բուժման շնորհիվ է»,-ասաց մասնագետը:

Ըստ բժիշկ Ավետիսյանի՝ հիվանդությունից խուսափելու համար պետք է հետևել քաշին, վարել ակտիվ ապրելակերպ, շատ երկար չօգտագործել հորմոն փոխարինող դեղամիջոցներ և ամենակարևորը՝ պարբերաբար հաճախել բուժզննման:

Անդրադառնալով սքրինինգային ծրագրերին՝ բժիշկ Ավետիսյանը նշեց, որ դա հետազոտություն է, որի նպատակն է կոնկրետ տարիքային կամ ռիսկային խմբում հետազոտել բոլորին, ինչը հնարավորություն կտա շատ վաղ փուլում հայտնաբերել և լիարժեք կանխարգելել հիվանդության հետագա բարդացումները:

Ո՞ր կլինիկական նշանները կարող են հուշել կրցքագեղձի քաղցկեղ ունենալու մասին, եթե կրծքում առկա է կիստա, որքանո՞վ է ռիսկը մեծ, որ այն կարող է վերափոխվել ուռուցքի: Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Շարքիհեղինակ՝ԳայանեԳաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայերեն English

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը