Ջորջո Արմանին հարկադրված տարհանվել է շքեղ ամառանոցից բնական հրդեհի պատճառով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիզայներ Ջորջո Արմանին եւ եւս երեք տասնյակ մարդ հարկադրված են եղել լույս օգոստոսի 18-ի գիշերը բնական երկու հրդեհների պատճառով Իտալիայի Պանտելլերիա կղզու տներից տարհանվել նավահանգստում գտնվող նավերից մեկի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է AP գործակալությունը:

Օգոստոսի 18-ի առավոտյան կղզու ղեկավար Վինչենցո Կամպոն ասել Է, որ երկու հրդեհն Էլ գրեթե մարվել են եւ, ըստ նախնական տվյալների, ոչ մի տուն չի տուժել:

Նրա խոսքով՝ առավոտյան Պանտելլերիան վերադարձել Է իր սովորական կյանքին: Մամուլի ծառայությունում Արմանին ասել Է, որ կրակը չի հասել իրենց ամառանոցին:

Տարհանումից առաջ ինքն այնտեղ հանգստանում Էր ընկերների հետ:

Հրդեհների նախնական պատճառը, որոնք սկսվել են մեկը մյուսից 400 մետր տարածության վրա, տեղի պաշտոնյաները համարել են հրկիզումները:

Կրակի մարմանը գործի են դրվել Canadair ինքնաթիռներ, ինչպես նաեւ հրշեջների ցամաքային բրիգադներ:

Պանտելլերիա կղզին գտնվում Է Սիցիլիայի եւ Թունիսի միջեւ, դա ժողովրդականություն ունեցող հանգստի վայր Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ