Սպորտ

Աթլետները չեն հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի արգելքը

1 րոպեի ընթերցում

Աթլետները չեն հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի արգելքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները չեն հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի արգելքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Մյունխեն քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ եռացատկորդ Լևոն Աղասյանը և վազորդ Երվանդ Մկրտչյանը չեն հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Աղասյանը գրանցել է 16.03 մետր արդյունք և գրավել 14րդ տեղը, իսկ Մկրտչյանը 1500 մետր տարածությունը հաղթահարել 3.34 րոպե արդյունքով: Նա 22-րդն է: Որակավորման փուլի արգելքը հաղթահարում են մինչև 12-րդ տեղը զբաղեցրած մարզիկները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում