Հասարակական

Արցախի նախագահը զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպմանն անդրադարձել է շփման գծում վերջին սրացումներին

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպմանն անդրադարձել է շփման գծում վերջին սրացումներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, քննարկվել են միության գործունեությանն առնչվող հարցեր, բարձրացված հարցերի իրավական կարգավորումների հստակեցման նպատակով ընդգծվել է պետական համապատասխան կառույցների հետ համատեղ աշխատանքի կարևորությունը:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև շփման գծում վերջին սրացումներին և Արցախի Հանրապետություն - Հայաստանի Հանրապետություն այլընտրանքային ճանապարհի խնդրին, նշելով, որ խոսքը նոր միջանցքի մասին է, որի պահպանությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, իրականացնելու են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները:

Հանդիպմանը նախագահ Հարությունյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի ևս:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում