Էդուարդ Սպերցյանը երկրպագուների քվեարկությամբ ճանաչվել է Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար»-ի 22-ամյա հարձակվող Էդուարդ Սպերցյանը Championat.com կայքում անցկացված հարցման արդյունքներով ճանաչվել է Ռուսաստանի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Championat.com-ը հայտնում է, որ հարցումն անցկացվել է երկրպագուների շրջանում:

Սպերցյանը հավաքել է 21 հազար 401 ձայն՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Երկրորդ հորիզոնականում Մոսկվայի «Դինամո»-ի և Ռուսաստանի ազգային հավաքականի հարձակվող Արսեն Զախարյանն է. նրա օգտին քվեարկել է 18 հազար 982 երկրպագու: Երրորդ հորիզոնականում «Ախմատ»-ի ֆուտբոլիստ Համիդ Աղալարովն է՝ հավաքած 16 հազար 445 ձայներով:

Էդուարդ Սպերցյանին մրցանակը հանձնել է Championat.com կայքի թղթակից Պալինա Կուիմովան:

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Ավելի շատ, ավելի նվիրված ու ուժեղ եմ աշխատելու»,- ասել է Սպերցյանը:

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար