Մեծ Բրիտանիայի յոթ քաղաքներ կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ-2023»-ն ընդունելու իրավունքի համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի վեց քաղաքներ եւ Գլազգոն մտել են «Եվրատեսիլ» մրցույթի անցկացման հավակնորդների կարճ ցուցակ, որը Եվրոպայի հեռարձակողների միության (ԵՀՄ) որոշմամբ 2023 թվականին կկայանա Մեծ Բրիտանիայում: Այդ մասին հայտարարել Է Բի բի սի հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, որը ԵՀՄ-ի հետ պետք Է ընտրի հաղթող քաղաքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շնորհավորում ենք Բիրմինհամին, Գլազգոյին, Լիդսին, Լիվերպուլին, Մանչեսթրին, Նյուքասին եւ Շեֆիլդին: Հայտերի բազմազանությունը, որոնք ստացվել են Միացյալ Թագավորության բոլոր անկյուններից, ցնցող Էր,- հայտարարել Է կորպորացիայի ներկայացուցիչ Քեյթ Ֆիլիպսը:- Մենք ձգտում ենք առաջիկա մրցույթը դարձնելու հիրավի բացառիկ եւ ունակ պատշաճը հատուցելու ինչպես գեղեցիկ երկիր Ուկրաինային, այնպես Էլ արժանի ներկայացնելու Մեծ Բրիտանիայի երաժշտական եւ ստեղծագործական տաղանդներին իրենց ամբողջ բազմազանությամբ»: Մրցույթն ընդունելու ցանկություն Էին հայտնել Բրիտանիայի 20 քաղաքներ, որոնցից ընտրվել Է յոթը, որոնք ունեն նման մասշտաբի միջոցառումների կազմակերպման առավել մեծ փորձ: Այժմ դրանք պետք Է պատրաստեն ավելի մանրամասն հայտեր, որոնք կքննարկի կորպորացիան:

Հաթող կդառնա այն քաղաքը, որը կհավաքի առավելագույն թվով բալեր մի շարք ցուցանիշներով, որոնք կգնահատի Բի բի սին: Սպասվում Է, որ մրցույթի անցկացման վայրը հայտնի կդառնա աշնանը: «Եվրատեսիլի» 66-րդ մրցույթում, որը տեղի ունեցավ Թուրինում, հաղթանակ տարավ ուկրաինական Kalush Orchestra հիփ հոփ խումբը՝ «Ստեֆանիա» երգով: Երկրորդ տեղը բաժին հասավ Մեծ Բրիտանիային, իսկ երրորդն՝ Իսպանիային: Ըստ ավանդույթի «Եվրատեսիլն» անցկացվում Է այն երկրում, որը հաղթանակ Է տարել նախորդ մրցույթում:

Ուկրաինան հայտարարել Է 2023 թվականին «Եվրատեսիլն» ընդունելու պատրաստակամության մասին, սակայն ԵՀՄ-ն հայտնել Է, որ մրցույթը հնարավոր չի լինի անցկացնել Ուկրաինայում մասակիցների անվտանգության ապահովման բարդությունների պատճառով: Այդ առնչությամբ ԵՀՄ-ն սկսել Է բանակցություններ Բի բի սիի հետ Միացյալ Թագավորությունում մրցույթը կազմակերպելու շուրջ եւ համաձայնություն Է ստացել: Մեծ Բրիտանիան «Եվրատեսիլը» կազմակերպել Է ութ անգազմ՝ ավելի, քան ցանկացած այլ երկիր: Վերջին անգամ երգի մրցույթը թագավորությունում տեղի Է ունեցել 1998 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Français Русский

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը