Արցախում բախվել են ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդի և Սարուշենի բնակչի ավտոմեքենաները. 4 կին մահացել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 12-ին ժամը 08:50-ին Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մելիքավան փողոցի 19/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, պարզվել է, որ նույն օրը ժամը 08:45-ի սահմաններում Մելիքավան փողոցի 19/1 տան դիմացի խաչմերուկում իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդ Ի.Յ.-ի (ծնված 1992թ.) վարած «HAVAL H9» և Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ Է.Գ.-ի (ծնված 1996թ.) վարած «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենաները։

ՃՏՊ հետևանքով «ՎԱԶ- 2107»-ի վարորդը կոտրվածքներով և աջ թոքի ստորին բլթի սալջարդ ախտորոշմամբ տեղափողվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։

Վերջինիս ուղևորները՝ Հ. Գ.-ն (ծնված 1971թ., Ասկերանի շրջան գ. Սարուշեն), Ն.Դ.-ն (ծնված 1970թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան), Լ. Մ-ն (ծնված 1972թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) և Ս. Ս.-ն (ծնված 1966թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) տեղում մահացել են:

Ստուգմամբ զբաղվում է Արցախի Քննչական կոմիտեն։

Հայերեն English Русский Türkçe

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի կառավարման ընկերությունների նախնական ցանկն արդեն կա. Ավինյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դիտարկել է հանրային ծառայողների համար իրականացվող բնակարանաշինական ծրագրի ընթացքը

Ռուբինյանն ու Ֆերրանտին ընդգծել են, որ Հայաստան-Իտալիա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր