Սպորտ

Բրազիլական «Վասկո դա Գաման»-ի ֆուտբոլիստը միացել է «Ուրարտու»-ին

1 րոպեի ընթերցում

Բրազիլական «Վասկո դա Գաման»-ի ֆուտբոլիստը միացել է «Ուրարտու»-ին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտուն» նոր համալրում ունի` ակումբին է միացել բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Ժունիորը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստը ծնունդով Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքից է։ Մինչ «Ուրարտու» տեղափոխվելը, ֆուտբոլիստը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ Բրազիլիայի Պրեմիեր լիգան (Սերիա Ա) ներկայացնող «Բանգուն», «Վասկո դա Գաման», իսկ 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածըֆուտբոլիստնանցկացրել է կրկին նույն լիգայի «Վոլտա Ռեդոնդա» ֆուտբոլային ակումբում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում