Երաժշտություն

«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատի տղամարդկանց հավաքականին

5 րոպեի ընթերցում

«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին  Օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատի տղամարդկանց հավաքականին

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» օդանավակայանում երկրպագուները դիմավորեցին 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին:

«Սա վերջին տարիների հայկական սպորտի ամենավառ սենսացիան ու անակնկալն էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ խոսելով շախմատի հավաքականի հետ կապված ակնկալիքներից։

Կարեն Գիլոյանի խոսքով՝ եթե տղաները մտնեին հնգյակ, արդեն իսկ շատ լավ արդյունք կլիներ. «Բայց տղաները ապացուցեցին, որ թիմում կարևոր չէ վառ աստղի առկայությունը։ Թիմը հաջողության է հասնում, երբ օրգանապես զգում են միմյանց: Վերջին տուրը ուղակի ամենագեղեցիկ ու վառ ապացույցն էր, թե թիմը ինչպես պետք է խաղա, հենց տեսան Գաբրիել Սարգսյանը առավելություն ունի, բոլորը սկսեցին ոչ-ոքի խաղալ՝ մեզ հաղթանակ էր պետք»,-ասաց Գիլոյանը:

Նա ընդգծեց, որ չնայած այն փաստին, որ Հայաստանը երեք անգամ Օլիմպիադայի չեմպիոն թիմ է ունեցել, երկարատև դադարից հետո սա համարում է պատմական հաջողություն:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը նշեց, որ թիմը միանշանակ շատ լավ մասնակցություն ցուցաբերեց: «Դժվարանում եմ նախկինում հիշել նման դեպք, որ հավաքելով այսքան միավորներ, թիմը գրավի երկրորդ տեղը, քանի որ եղել են դեպքեր, երբ ավելի քիչ միավորներով դարձել են Օլիմպիադայի չեմպիոն: Իսկ այս տարի, կարելի է ասել, մրցակցությունը շատ մեծ էր ու հիմնականում երեք թիմերի մեջ էր»,- ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղին՝ Փաշիկյանը նշեց, որ, բնականաբար, հոգեբանորեն լարվածությունը մի փոքր ավելի շատ էր, բայց սկզբնախաղերից հետո, դիրքերը շատ բարենպաստ էին, և մրցաշարի առաջին րոպեների ընթացքում արդեն պարզ էր, որ կհաղթեն:

Հայաստանի շախմատի հավաքականի ավագ Գաբրիել Սարգսյանը, անդրադառնալով հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանի բացակայությանը, ասաց. «Անգամ այս մեր հաղթանակի մեջ մեծ ներդրում ունի Լևոն Արոնյանը: Իհարկե, մեծ կորուստ է մեզ համար, որ Լևոնը չկա, բայց անգամ այս մեր հաղթանակի մեջ նա մեծ ներդրում ունի։ Նա ամեն անգամ պարապել է մեզ հետ, ամեն ուժեղ շախմատիստի մեջ նա մեծ ներդրում ունի։ Բնականաբար, իր բացակայությունը զգացվում է, ու հատկապես զգացվում էր մրցաշարին պատրաստվելու ժամանակ»։

Անդրադառնալով իր խաղին՝ Գաբրիելն ընդգծեց, որ, իհարկե, առաջին տախտակը դժվար էր, քանի որ այս անգամ իրականում առաջին տախտակի խաղացողները շատ լավ մարզավիճակում էին, բայց ուրախ է, որ ամեն ինչ լավ է ստացվել: «Անընդհատ մտածում էի, որ եթե ես կարողանամ պահել իմ տախտակը՝ թիմը հնարավորություն կունենա մեդալ նվաճելու, բայց այնպես ստացվեց, որ ինձ հաջողվում էր նաև հաղթել, ինչը տղաներին ավելի շատ վստահություն էր տալիս»,- ասաց թիմի ավագը:

ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես եկել էր դիմավորելու հաղթանակներով վերադարձած հայ շախմատիստներին։

Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայ շախմատիստներից լավ խաղ էին սպասում, բայց նրանք բոլոր սպասումներից ավելի լավ են հանդես եկել և երկիրը արժանապատվորեն ներկայացրել մեծ մարզական միջոցառմանը։

Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի վերջին` 11-րդ տուրում, Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Իսպանիայի ընտրանու հետ: Հայաստանի ընտրանու կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը: Հաղթանակ տոնեց միայն Գաբրիել Սարգսյանը. Հայաստան-Իսպանիա` 2,5-1,5: Միաժամանակ ընթացող Ուզբեկստան-Նիդերլանդներ մրցախաղում հաղթեցին ուզբեկները (2,5-1,5)՝ դառնալով Օլիմպիադայի չեմպիոն: Բրոնզե մեդալակիր է Հնդկաստանի երկրորդ թիմը:

Համաշխարհային Օլիմպիադայի ընթացքում Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 9 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Ադրբեջանի, Հնդկաստանի (առաջին և երկրորդ թիմեր), Իսպանիայի ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի և զիջել է Ուզբեկստանի ընտրանուն:

Աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը ելույթ կունենա «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ 

Մշակույթ

Աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը ելույթ կունենա «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ 

Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը

Մշակույթ

Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը

Շվեյցարական Authentic Light Orchestra-ն հանդիսատեսին կներկայանա հայկական էթնո ջազի յուրահատուկ մշակումներով

Մշակույթ

Շվեյցարական Authentic Light Orchestra-ն հանդիսատեսին կներկայանա հայկական էթնո ջազի յուրահատուկ մշակումներով

Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունները շուտով հնարավոր կլինի լսել նաև սիմֆոնիկ  կատարմամբ

Մշակույթ

Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունները շուտով հնարավոր կլինի լսել նաև սիմֆոնիկ  կատարմամբ

Երևանում մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնը

Մշակույթ

Երևանում մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնը

Էլեն Մեղսիե-Առնոն‚ Լուի Լորթին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան Ֆրանկոֆոնիայի օրվա համերգով

Մշակույթ

Էլեն Մեղսիե-Առնոն‚ Լուի Լորթին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան Ֆրանկոֆոնիայի օրվա համերգով

Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում բացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն

Մշակույթ

Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում բացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահը կհամալրվի բարձրակարգ աուդիո և ձայնագրման սարքավորումներով

Մշակույթ

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահը կհամալրվի բարձրակարգ աուդիո և ձայնագրման սարքավորումներով

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխի հետ

Մշակույթ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխի հետ

Անգլիայի ազգային բալետը հյուրախաղերով հանդես կգա Երևանում

Հասարակական

Անգլիայի ազգային բալետը հյուրախաղերով հանդես կգա Երևանում

Երևանում կկայանա «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման առաջնախաղը

Մշակույթ

Երևանում կկայանա «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման առաջնախաղը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում