Լևոն Արոնյանը Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հերթական տուրում չի խաղում Հայաստանի հավաքականի դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Չեննայ քաղաքում մեկօրյա դադարից հետո վերսկսվել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Այսօր ընթանում են խաղի 7-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 6 տուրից հետո վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 7-րդ տուրում մեր մրցակիցը ԱՄՆ հավաքական է:

Սպիտակներով խաղացող առաջին համար Գաբրիել Սարգսյանի մրցակիցն այս տուրում Ֆաբիանո Կարուանան է, սևերով խաղացող Հրանտ Մելքումյանի մրցակիցը Ուեսլի Սոյը: Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցը Լեյներ Դոմինգես Պերեսն է, Ռոբերտ Հովհաննիսյանինը՝ Սեմ Շանկլանդը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ հավաքականի կազմում, բաց է թողել այս տուրը:

ԱՄՆ ընտրանին 11 միավորով երկրորդ տեղում է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հնդկաստանի երկրորդ թիմը:

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5) և Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5):

Արման Փաշիկյանի գլխավորած թիմը միակն է, որը 6 հաղթանակ է տարել օլիմպիադայում:

Հայաստանի կանանց հավաքականն էլ 7-րդ տուրում ուժերը չափում է Իսրայելի թիմի հետ: Սպիտակներով խաղացող առաջին համար Էլինա Դանիելյանի մրցակիցն է Մարսել Եֆրոիմսկին, սևերով խաղացող Լիլիթ Մկրտչյանինը՝ Դինա Բալենկայան: Աննա Սարգսյանի մրցակիցը Մաշա Կլինովան է, իսկ Սուսաննա Գաբոյանինը՝ Միչալ Լահավը:

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում առավելության է հասել Բոթսվանայի (4:0), Նորվեգիայի (4:0), Իռլանդիայի (4:0), Ինդոնեզիայի (3:1) և Անգլիայի (3,5:0,5) նկատմամբ, սակայն պարտվել է Էստոնիային (1,5:2,5) ու 10 միավորով բաժանում է 4-11-րդ տեղերը։

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։

Հայերեն English Español Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն