Life

Յուրի Սաքունցը ճկույթով քաշեց մետրոյի՝ 65 տոննա կշռող 2 վագոն և հավակնում է նոր ռեկորդի

1 րոպեի ընթերցում

Յուրի Սաքունցը ճկույթով քաշեց մետրոյի՝ 65 տոննա կշռող 2 վագոն և հավակնում է նոր ռեկորդի

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գինեսի ռեկորդակիր,ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը հավակնում է Գինեսի նոր ռեկորդի՝ ճկույթով քաշելով մետրոյի՝ 65 տոննա կշռող 2 վագոն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախորդ ռեկորդը նա սահմանել էր՝ քաշելով 37.5 տոննա քաշ ունեցող երկու հրշեջ-փրկարարական մեքենա. Սաքունցը դրանք քաշել էր ատամներով:

«Ասեմ, որ շատ դժվար է 65 տոննա քաշը մեկ ճկույթի օգնությամբ տեղաշարժելը՝ հաշվի առնելով, որ իմ քաշը 65 կիլոգրամ է: Ուրախ եմ, որ դժվարությամբ, բայց ստացվեց: Կյանքում հաջողության հասնելու իմ կարգախոսը հավատն է այն ամենի հանդեպ, ինչ ցանկանում եմ անել: Ես այս ռեկորդը նվիրում եմ հայ ազգին»,- ասաց Սաքունցը:

Խոսելով նպատակների մասին՝ նա ասաց, որ փորձում է ամեն ինչ անել Հայաստանին ու հայ ժողովրդին օգտակար լինելու համար:

Սաքունցը հավելեց, որ ապագայում պատրաստվում է ճկույթով ուղղաթիռ քաշել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում