Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը կոչ է արել ԼՂ-ում առկա տարաձայնությունները հաղթահարել բացառապես դիվանագիտական միջոցներով

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ը կոչ է արել ԼՂ-ում առկա տարաձայնությունները հաղթահարել բացառապես դիվանագիտական միջոցներով

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող սադրիչ գործողությունների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ՀԱՊԿ քարտուղարությունում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ, որոնք հանգեցրել են զոհերի: Խորին ցավակցություններն ենք հայտնում զոհված զինծառայողների հարազատներին ու մտերիմներին: Կոչ ենք անում հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունների հաղթահարման նպատակով օգտագործել բացառապես դիվանագիտական միջոցները»:

Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում