«Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ը հայտարարում են «Triple S» վենչուրային ֆոնդի մեկնարկի մասին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում առաջին ծովափնյա ստարտափ-ճամբարից մինչև գլոբալ վենչուրային ֆոնդ․ հեռուստատեսային պրոդյուսեր, մեդիա մենեջեր, բարերար և ձեռներեց Արթուր Ջանիբեկյանը, «Սիսայդ Ստարտափ Սամմիթի» համահիմնադիրներ՝ Հակոբ Հակոբյանի և Ավագ Սիմոնյանի հետ հիմնել են նոր միջազգային վենչուրային ընկերություն՝ Triple S Ventures-ը:

Triple S-ը ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և սփյուռքում։ Ֆոնդը թիրախավորում է ստարտափներին նախասաղմնային (Pre-seed) կամ սաղմնային (Seed) փուլում։ Ներդրումները կենտրոնացված կլինեն արհեստական բանականության (AI), ֆինտեխի (Fintech), SaaS հարթակների, ստեղծարար տնտեսության (Creator economy) և Blockchain տեխնոլոգիաների ոլորտներում:

TripleS-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը վերջին տարիներին արդեն ներդրումներ է կատարել ավելի քան 15 ստարտափներում և հետաքրքրված է նորարարական ստարտափ մշակույթի զարգացմամբ։

«Մեծ ՏՏ ներուժ կա ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհասփյուռ հայ երիտասարդության շրջանում։ Ցանկանում ենք բացահայտել երիտասարդ, կենսունակ ձեռներեցների և օգնել նրանց գաղափարները դարձնել իրականություն։ Մեր ներդրումն այս գործում կլինի ոչ միայն ֆինանսական միջոցներ տրամադրելը, այլև մենթորների և մասնագիտական մեծ ցանցերի հետ կապի ապահովումը։

TripleS-ը ստարտափերներին կառաջնորդի ձեռներեցության աշխարհում։ Մեդիա աշխարհում իմ մեծ փորձառությունը ցույց է տվել, որ մարդկանց և մարդկային ռեսուրսների ընտրության հարցում նուրբ հմտություն և ինտուիցիա ունեմ։ Սա համարում եմ նաև իմ հաջողության հիմնական գրավականներից մեկը։ Սա մեծ բանի փոքր սկիզբն է, համախմբվել է տաղանդավոր մարդկանց հսկայական ներուժ։ Ձևավորվում է հաջողակ ձեռներեցների ակումբ, որոնք իրենց գումարները ցանկանում են ներդնել նորարարական գաղափարներում», – ասում է TripleS-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը։

Triple S-ը համախմբելու է միջազգային ձեռներեցների, ներդրողների, փորձագետների և մենթորների, որոնք կբացահայտեն տաղանդավոր երիտասարդներին, կառաջանորդեն նրանց գաղափարները իրագործելու ճանապարհին, կստեղծվի ցանց, որտեղ երիտասարդները կստանան իրավական, մարքեթինգային և ֆինանսական գիտելիքներ ու փորձառություն:

«Մենք ամեն տարի կազմակերպում ենք մասշտաբային ստարտափ միջոցառումներ, ինչպիսին հենց Seaside Startup Summit-ն է։ Տեղական վենչուրային հիմնադրամները, հրեշտակ ներդրողները, ինչպես նաև միջազգային աքսելերացիոն մի շարք ծրագրեր երկար տարիներ է ինչ օգտագործում են այս հավաքը՝ որպես ստարտափներ բացահայտելու աղբյուր։ Այժմ ֆոնդը ստեղծում է հարթակ, որը համախմբելու է էկոհամակարգի բոլոր հաջողակ ձեռներեցներին, որոնց աշխատանքի առանցքում մարդն ու մարդու ստեղծած արժեքն է», – նշում է TripleS-ի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը։

«Վերջին 5 տարիներին հայաստանյան ստարտափ էկոհամակարգում տեղի են ունենում հիպերակտիվ փոփոխություններ և կարևոր է, որ արդեն հաջողակ ձեռներեցներն առաջնորդություն ստանձնեն նոր ստարտափների կարողությունների զարգացման ճանապարհին։ Մեր ֆոնդը կարևորում է ներդրումները մասշտաբային և խոստումնալից նախագծերի մեջ: Ներդրումներ ենք անելու թե միջազգային, թե հայկական ընկերություներում։ Հիմնադրամը կաջակցի այն ստարտափներին, ովքեր արժեք կավելացնեն և կնպաստեն հայկական բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը», – մեկնաբանում է TripleS-ի համահիմնադիր Ավագ Սիմոնյ

«Ֆոնդում միավորել ենք հաջողության հասած մեր փորձառու ձեռներեց-գործընկերներին, ովքեր միջազգային տեխնոլոգիական աշխարհում մեծ փորձ ունեցող գուրուներ են։ TripleS-ում խոստումնալից թիմերը օգտվելու են այն հմտություններից, գիտելիքներից և փորձից, որը կուտակել ենք տարիների ընթացքում, ինչն էլ հնարավորություն կտա այդ ստարտափներին զարգանալ արագ տեմպերով»,- ասաց ֆոնդի գործընկեր Զարե Բաղդասարյանը։

Triple S-ը մոտ օրերս կմեկնարկի նաև ԱՄՆ-ում՝ հարավային Կալիֆորնիայում։ Հետագայում նախատեսվում է ընդլայնվել ԵՄ և Մեծ Բրիտանիայի շուկաներում: Վենչուրային ֆոնդը բաց է նոր առաջարկների ու համագործակցությունների համար։

Հայերեն English Français Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում