N զորամասի հրաձգային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մարտավարական պարապմունքներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձնակազմի մասնագիտական հմտությունների կատարելագործման, դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման, բարոյահոգեբանական և ֆիզիկական հատկանիշների ամրապնդման նպատակով օգոստոսի 2-ին N զորամասի հրաձգային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մարտավարական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։