Տնտեսություն

Հայաստանում ոչ ռեզիդենտների ավանդներն աճել են ավելի քան 70 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ոչ ռեզիդենտների ավանդներն աճել են ավելի քան 70 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ոչ ռեզիդենտների ներդրած ավանդների ծավալն աճել է 70,4 տոկոսով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասուլիսում ասաց ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը:

«Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդները փետրվարից մինչև հունիսի 30-ն աճել են 70,4 տոկոսով»,-ասաց Նուրբեկյանը:

Այս աճի մեծ մասը պայմանավորված է ցպահանջ ավանդներով: Քանակային առումով ոչ ռեզիդենտների հաշիվներն աճում են, սակայն ոչ նույն տեմպերով, ինչ նախկինում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում