Հայաստանում երեխային կրծքով կերակրելու ցուցանիշները բարելավվել են, սակայն բավարար չեն. ի՞նչ խնդիրներ է վերհանել ԱՆ-ն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում երեխային կրծքով կերակրելու ցուցանիշները բարելավվել են: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մինչև 6 ամսական երեխաներին կրծքով կերակրելու ցուցանիշը կազմում 45 տոկոս: Այնինչ՝ այս ցուցանիշը 2010 թվականին կազմել է 35 տոկոս: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը նշեց, որ ցուցանիշն, իհարկե, բարելավվել է, սակայն դա բավարար չէ: Դեռ շատ անելիքներ կան այս ուղղությամբ: Նախընտրելի ցուցանիշն այն է, որ մինչև 6 ամսական երեխաների 80 և ավելի տոկոսը կերակրվի կրծքով: Ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է ակտիվորեն շարունակել իրազեկման աշխատանքները: Հանրապետությունում օգոստոսի 1-7-ն անցկացվում է կրծքով կերակրման իրազեկման շաբաթ, որի շրջանակում ակտիվ աշխատանք է նախատեսված բուժհաստատություններում, սոցիալական ցանցերում:

«Մեր նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը, բարելավել երեխաների առողջությունը: Մայրական կաթն առանձնանում է հարուստ էլեմենտներով, անվտանգ է, հզոր միջոց է պայքարելու մանկական ինֆեկցիաների դեմ: Երեխաներին մինչև 6 ամսականը պետք է կերակրել բացառապես կրծքի կաթով: Դա մայրիկների համար նույնպես կարևոր է, նպաստում է հղիության ընթացքում ձեռք բերած քաշի նվազեցմանը, դեպրեսիայի հաղթահարմանը և այլն»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը:

Մասնագետի խոսքով՝ իրազեկման աշխատանքներում պետք է ներառել ոչ միայն մայրիկներին, այլև ընտանիքի անդամներին: Կերակրող մոր համար այդ դժվար շրջանում շատ կարևոր է, որ ընտանիքի անդամները թիկունք լինեն: Մյուս կողմից հղիների հետ աշխատող բժշկական անձնակազմին նույնպես պետք է իրազեկել:

«Հաճախ տարբեր միֆերով պայմանավորված, մայրիկներին, երեխաներին կերակրելու տարբեր փուլերում, դրդում են հավելյալ սննդի: Օրինակ, երբ երեխայի ծնվելուց հետո մայրիկին ասում են, թե իր կաթը սննդարար չէ, քիչ է, պետք է անցնել այլ սննդի: Նախ ասեմ, որ կրծքի առատ կաթ ոչ ոք չի ունենում առաջին իսկ օրերին: Դրանից բացի, առաջին երկու օրերին եղածը բավական խիտ է, սննդարար է ու պարունակում է բոլոր անհրաժեշտ նյութերը, որոնք պետք են երեխաներին»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը:

Մասնագետն ընդգծեց, որ, իհարկե, լինում են հակացուցումներ, սակայն կանանց մոտ 97 տոկոսը կարող է կրծքով կերակրել երեխային: Կյանքի ռիթմով պայմանավորված, այսօր շատ մայրիկներ ստիպված են լինում աշխատանքի վերադառնալ ու կրծքով կերակրելը դառնում է ավելի բարդ: Լիլիթ Ավետիսյանը նկատեց, որ օրենսդրորեն բոլոր կարգավորումները տրված են, կերակրող մայրերն աշխատանքի ընթացքում ունեն առավելություններ ժամերի հետ կապված: Օրենսդրորեն սահմանելը մի հարց է, գործնականում կիրառելն՝ այլ: Փորձը ցույց է տալիս, որ ոչ բոլոր գործատուներն են համապատասխան պայմաններ ստեղծում կերակրող մայրիկների համար: Նախարարության ներկայացուցիչն ընդգծեց, որ գործատուների հետ նույնպես իրազեկման աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա:

Հայերեն

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները

Ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններով քաղաքացիներից պահանջում են տուգանք վճարել

Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խրախուսեց մարզի մի խումբ մանկավարժների

ԱԳՄԱ նախարարը և Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են Հայաստան-Իրան ենթակառուցվածքների զարգացումն ու տրանսպորտային կապերի ընդլայնումը

Հայաստանի և Իրանի արտաքին գերատեսչությունների խոսնակները կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացումը

Քաղցկեղի բուժման նորարարական մոտեցումներ՝ Հայաստանում․ ներկայացվել են ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան և TeleMed հարթակը

ԱԺ խորհուրդը հաստատել է հոկտեմբերի 6-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը