Սպորտ

ՖԻԴԵ-ն հրապարակել է օգոստոս ամսվա դասակարգման աղյուսակը

1 րոպեի ընթերցում

ՖԻԴԵ-ն հրապարակել է օգոստոս ամսվա դասակարգման աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի համաշխարհային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է օգոստոս ամսվա դասակարգման աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների շարքում են` Գաբրիել Սարգսյանը (40-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (82-րդ տեղ) և Շանթ Սարգսյանը (90-րդ տեղ):

Դասակարգման աղյուսակի առաջատարը Մագնուս Կարլսենն է: ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող Լևոն Արոնյանը 6-րդն է:

Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը 30-րդն է, Աննա Սարգսյանը`74-րդը, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 95-րդը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում