Հասարակական

Նշվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմավորման 29-ամյակը

2 րոպեի ընթերցում

Նշվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմավորման 29-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում նշվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմավորման 29-ամյակը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«1993 թ. հուլիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախա­րարի հրա­մանով կազմավորվել է ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վար­չու­թյունը, որը 2019 թ. վե­րանվանվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչու­թյան։ Վարչությունը կազմավորվել է Արցախյան առաջին պատերազմի դժվա­րին օրերին՝ իր տեղն ու դերն ունենալով Հայոց բանակի կա­յաց­ման ու զարգացման գործում։ Այսօր էլ ԶՈւ ԲՀԱ վարչությունը շարունակում է իրականացնել իր կարևոր առա­քե­լությունը՝ նպաստելով կայուն արժեհամակարգ ունեցող, կանոնադրային հարաբերություններին հավատարիմ, բարոյակամային բարձր որակնե­րով օժտված զինվորական անձնակազմի ձևավորմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ կազմավորման տարեդարձի առթիվ անձնակազմին շնորհավորել է ՀՀ ԶՈւ ԲՀԱ վարչության պետ, գնդապետ Ս․ Ստեփանյանը, մաղթել ոգու ամրություն ու առկա դժվարություններին դիմա­կայելու վճռակա­նու­թյուն: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հրամանով վարչության մի շարք սպաներ խրախուսվել են պատվոգրերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում