Ինովացիա

Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով եւ դառնալ «մագնիսապատումի» հերոս

1 րոպեի ընթերցում

Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով եւ դառնալ «մագնիսապատումի» հերոս

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև սեպտեմբերի 25-ը Ucom ընկերության ձայնային ծառայության ռոումինգից օգտվող բաժանորդները կարող են փակցնել իրենց կրեատիվ ճամփորդական մագնիսները Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող Ucom սպասարկման կենտրոնում և ստանալ Earphone TWS Y30 անլար ականջակալը։ Ավելին, ամենահետաքրքիր մագնիսը փակցրած բաժանորդը կստանա հատուկ մրցանակ՝ ճամպրուկների հավաքածու։

Նշենք, որ հուլիսի 27-ից սեպտեմբերի 25-ը ռոումինգում գտնվող Ucom շարժական կապի ծառայությունների բաժանորդները կստանան հատուկ SMS-հաղորդագրություն, որն անհրաժեշտ է ներկայացնել մագնիսը փակցնելու ժամանակ անձը հաստատող փաստաթղթի հետ։ Յուրաքանչյուր բաժանորդ կարող է բերել միայն 1 մագնիս ու ստանալ 1 ականջակալ։

«Կիսվե՛ք մեզ հետ ձեր վառ հիշողություններով, և Ucom-ը կդարձնի դրանք էլ ավելի արժեքավոր։ Ի դեպ, ռոումինգում չմոռանաք կապի մեջ մնալ ձեր մտերիմների հետ՝ ակտիվացնելով գերարագ ինտերնետի մատչելի փաթեթները», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ Ucom-ը հաղթող մասնակցի հետ կապ կհաստատի արշավի ավարտից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Մրցանակն ստանալու համար հաղթողը պետք է ներկայանա Հյուսիսային պողոտայի սպասարկման կենտրոն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում