ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը «Մայր Հայաստան» թանգարանին են փոխանցվել ծովակալ Իսակովի անձնական իրեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շքադահլիճում հուլիսի 27-ին կայացել է Դմիտրի Խմելյովի անձնական հավաքածուից Խորհրդային նավատորմի լեգենդար ծովակալ, Խորհրդային Միության հերոս Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) անձնական իրերի՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանին փոխանցման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ՊՆ, ՌԴ ԱԳՆ, Մոսկվայի Հաղթանակի եւ ՌԴ ԶՈւ Կետրոնական թանգարանների, Սամարայի կայազորի Կ.Ե. Վորոշիլովի անվան Սպայի տան ներկայացուցիչներ, դիվանագետներ, դեսպանատան աշխատակիցներ։

Ողջույնի խոսքում ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել Դմիտրի Խմելյովին՝ շեշտելով Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների ականավոր դեմքերի ու հերոսների հիշատակի պահպանության կարեւորությունը։ Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն անդրադարձել է ծովակալ Իսակովի՝ ինչպես Հայրենական մեծ պատերազմի տարիների, այնպես էլ հետպատերազմյան շրջանի գործունեությանը։

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաեւ ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ, գեներալ-մայոր Արմեն Լալայանը, Դմիտրի Խմելյովը, խորհրդային եւ ռուսաստանյան ռազմական գործիչ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, փոխծովակալ Աշոտ Սարկիսովը եւ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, առաջին կարգի կապիտան Վալերի Լապինը։

Փոխանցված իրերի թվում են լուսանկարներ, Խորհրդային Միության եռակի հերոս Սեմյոն Բուդյոննու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի եւ ուրիշների շնորհավորական հեռագրերը։ Վերջին շրջանում այդ իրերը պահվում էին Սամարայի կայազորի թանգարանում։

Հայերեն العربية English Español Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ, նախատեսվում է գնել ևս 45 նոր տրոլեյբուս. Ավինյան

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը