N զորամիավորման զորամասերից մեկում կազմակերպվել է զորացրման հանդիսավոր արարողություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորման զորամասերից մեկում կազմակերպվել է պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին բարեխիղճ ծառայության համար, հանձնել խրախուսական պարգևներ և մաղթել հաջողություն քաղաքացիական կյանքում։