Ընթացքի մեջ է Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի հիմնանորոգումը

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն մեկնարկել են Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհի 14 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարական աշխատանքներն իրականացվում են պետբյուջեի միջոցների հաշվին՝ ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ։ Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցից եւ ավարտվում Գեղհովիտի Նշխարք բնակավայրի մոտակայքում։

Շինաշխատանքների իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 3 միլիարդ 299 հազար դրամ, որից այս տարի հատկացվելու է 1 միլիարդ 623 միլիոն դրամը։

Ծրագրով նախատեսվում է իրականացնել շուրջ 106600 քառակուսի մետր երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, եւս 6000 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում՝ մուտքերում եւ անցումներում, ջրահեռացման համակարգի կառուցում, մայթերի կառուցում Մարտունի քաղաքում եւ Գեղհովիտ գյուղում։ Ճանապարհը կահավորվելու է ճանապարհային նշաններով։ Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Շանթ-Սեյրան» ՍՊԸ ճանապարհաշինարարները։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2023 թվականին։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres