Հասարակական

Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված պարտադիր ժամկետային զինծառայողը մահացել է

1 րոպեի ընթերցում

Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված պարտադիր ժամկետային զինծառայողը մահացել է

ԵՐԵՎԱՆ,27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, հուլիսի 26-ին մահացել է հուլիսի 17-ին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նշվում է, որ պաշտպանական գերատեսչությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Պալյան Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում