Արցախի և Հայաստանի պետական միջոցների ֆինանսավորմամբ վերջին մեկ տարում ավելի քան 1000 ընտանիք ապահովվել է բնակարանով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով 2020 թվականի պատերազմից հետո Արցախում իրականացվող բնակարանաշինության մեծածավալ աշխատանքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութում նշվում է, որ 2021 թվականից մինչև 2022 թվականի հուլիս ամիսը Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրվել է ավելի քան 1000 բնակարան՝ կառուցապատման, երկրորդային շուկայից ձեռքբերման, բնակֆոնդի վերանորոգման արդյունքում: Դրանցից 377 –ը նորակառույց բնակարաններ են՝ հիմնականում Ստեփանակերտում, որոնք կառուցվել են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների պետական միջոցների և Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Բնակարանների և բնակելի տները տրամադրվել են զոհված անձանց ընտանիքներին, տեղահանվածներին, 1-ին խմբի անժամկետ զինհաշմանդամություն ունեցողների, ՊԲ գործող և պահեստազորի զինծառայողների, 5 և ավելի զավակ ունեցող ընտանիքներին, փախստականի կարգավիճակ ստացած ընտանիքներին և ծնողազուրկ անձանց ընտանիքներին

«2022 թվականին շահագործման կհանձնվի շուրջ 600 բնակարան և բնակելի տուն, որի շուրջ 90 տոկոսը՝ շրջաններում»,- տեսանյութում նշում է Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյան

Նրա խոսքով՝ ներկա պահին Ստեփանակերտ քաղաքում մոտ 1300 բնակարանի շինարարական աշխատանքներ են սկսված, շրջաններում այդ թիվը հասնում է մոտ 1500-ի: Եվս 1000 բնակարանի, բնակելի տան նախագծանախահաշվարկային փաստաթղթերը պատրաստ են ու առաջիկայում դրանց շինարարությունը կսկսվի:

«Հանրապետությունում բնակարանային հաշվառման հերթացուցակներում արդեն ունենք մոտ 8500 ընտանիք: Կարծում եմ՝ այս շինարարական տեմպերով առաջիկա տարիներին հնարավոր կլինի նրանց հարցը լուծել»,- ընդգծում է Արմեն Մանգասարյանը:

Հայերեն English Español Русский

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել. թուրք նախարար

Հնդկաստանի պաշտպանության նախարարը մեղադրել է ընդդիմությանը երկրում իշխանությունը զավթելու փորձի համար

Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիու Կոշտան հայտնել են, որ ԵՄ-ն կպահպանի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Ռուբինյանն ու Գրոսուն քննարկել են Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Կենսաբազմազանության կորուստն ուղիղ ազդեցություն է թողնում երկրների զարգացման վրա. Սերդար Բերդիմուհամեդով

Ժաննա Անդրեասյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքները

Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը

Իրանը և Ադրբեջանը կմշակեն էներգապաշարների ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագիծ

Ոստիկանը չանցած 10 րոպե եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից