Հասարակական

N զորամիավորումն ամփոփել է 1-ին կիսամյակում իրականացրած աշխատանքների արդյունքները

1 րոպեի ընթերցում

N զորամիավորումն ամփոփել է 1-ին կիսամյակում իրականացրած աշխատանքների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորումում հուլիսի 20-ին ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զեկույցներ են ներկայացվել մարտական պատրաստականության, մարտական հերթապահության կազմակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ։

Նշվում է, որ, ամփոփելով կատարված աշխատանքները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը նշել է առկա բացթողումները, տվել դրանց շտկման ցուցումներ, խրախուսել լավագույն արդյունքներ ցուցաբերած ստորաբաժանումներին և զինծառայողներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում