Ինովացիա

Armenian Code Academy-ն մասնաճյուղ է բացում Վանաձորում

1 րոպեի ընթերցում

Armenian Code Academy-ն մասնաճյուղ է բացում Վանաձորում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդլայնելով իր աշխարհագրությունը՝ Armenian Code Academy կրթական կենտրոնը նոր մասնաճյուղ է բացում Վանաձորում։ «Արմենպրես»-ի հաղորդմաբ՝ այս մասին ACA-ը հայտարարություն է տարածել:

«Մենք գալիս ենք Վանաձոր՝ բացահայտելու մարզաբնակ երիտասարդության ներուժը։ Մեր նպատակն է խթանել մարզային կրթությունը, պատրաստել մրցունակ կադրեր, ովքեր կծառայեցնեն իրենց գիտելիքները համայնքի զարգացմանը»,- նշված է ACA-ի ֆեյսբուքյան էջի հայտարարությունում։

Armenian Code Academy-ն հիմնադրվել է Երևանում 2015 թվականին։ Կենտրոնն առաջարկում է ծրագրավորման դասընթացներ, նաև տեխնիկական մասնագիտություններ սովորելու կրթական ծրագրեր՝ նախատեսված ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառու մասնագետների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում