«Լուսի հատիկ». Սիպիլը և Այշենուր Քոլիվարը արևմտահայերեն ու համշենի բարբառով երգ են ներկայացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժշտության հեղինակն է Արի Հերկելը։ Նրան է պատկանում նաև երգի գործիքավորումը։ Երգի արևմտահայերեն խոսքերը գրել է լիբանանահայ բանաստեղծ Աշոտ Բագրատունին, իսկ Համշենի բարբառով խոսքերը գրառել է համշենցի մտավորական Մահիր Օզքանը։

Երգի տեսահոլովակը պատրաստվել է Օզքան Աքսուլարի ղեկավարությամբ։

Արևմտահայերենով ու Համշենի բարբառով «Լուսի հատիկ» երգը մարդկությանն ուղղված բարության կոչ է։ Այս ստեղծագործության արտադրությունը ստանձնել է «Քալան» երաժշտական ընկերության YouTube-ի ալիքը։ Երգն ունի համապատասխան անգլերեն, արևելահայերեն և թուրքերեն թարգմանված ենթագրեր, ինչպես նաև տեսահոլովակ ու ժեսթերի լեզվով թարգմանություն։

Այս երգը, միավորելով նույն լեզվի երկու տարբեր դրսևորումներ, ունկնդիրների ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ արևմտահայերենն ու Համշենի բարբառը, չնայած նույն տարածքում ապրելով և իրարից հեռու մնալով հանդերձ, ինչքան հարազատ են միմյանց։ Երգը նաև հիշեցնում է, որ այս երկու լեզուներն էլ գնահատվում են որպես անհետացման վտանգի տակ գտնվող լեզուներ։

Սիպիլն իր հայկական ժողովրդական երաժշտության երգարվեստով արդեն միջազգային ճանաչում է վայելում։ Այշենուր Քոլիվարը յուրօրինակ կատարումներով մշակում է Սև ծովի արևելյան շրջանների բազմամշակութային արվեստը։

Մշակույթի այս երկու գործիչները «Լուսի հատիկ» երգով միասնաբար հույսի ձայն են փոխանցում` միաժամանակ գարնան զարթոնքը խառնելով Վարդավառի խանդավառությանը:

Հայերեն English Español Français Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ