«Պատրաստված է Չինաստանում»-ից մինչև «Խելամտորեն պատրաստված է Չինաստանում». ապագայի չինական տեսլականը

3 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը պլանավորում է իր տնտեսական հզոր ներուժը ծառայեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայումիր ուրույն տեղն ունենալուն՝ շեշտը դնելով ներքին ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու և դրանք համաշխարհային տնտեսության զարգացմանն ուղղելու վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի կազմակերպած ծրագրի շրջանակներում մասնակից լրագրողների համար հատուկ դասախոսության ընթացքում նման կարծիք հայտնեց Պեկինի Օտար լեզուների համալսարանի պրոֆեսոր Յան Հունբոն:

Վերջինիս խոսքով` համաշխարհային տնտեսական տենդենցներից հետ չմնալով՝ Չինաստանն այժմ հետևողականորեն ձգտում է որակապես նոր մակարդակի հասցնել «Պատրաստված է Չինաստանում» պիտակը ստացած յուրաքանչյուր ապրանք, որը տարածում է ստանում աշխարհով մեկ:

Հունբոն նկատեց, որ «Պատրաստված է Չինաստանում» պիտակով ապրանքները տարածվում են աշխարհով մեկ, իսկ Չինաստանը «համաշխարհային ֆաբրիկայի ստատուս ունի, սակայն «համաշխարհային գործարան» համարվող երկրների համեմատ Չինաստանը կարելի է միայն «համաշխարհային արտադրության գործարան» համարել:

Նա նշեց, որ 2015 թվականին Չինաստանն առաջարկել է «Չինական արտադրություն-2025» ռազմավարությունը ՝ հույս ունենալով չինական արտադրանքը վերածել Չինաստանի «Խելացի արտադրության», ինչի շնորհիվ հնարավոր կլինի վերացնել առկա դժվարություններն ու մարտահրավերները, որոնք են կախվածությունն էժան աշխատուժից, սեփական բրենդների բացակայությունը:

«Չինաստանն ուսումնասիրում է տնտեսական զարգացման նոր ճյուղ, որը հիմնված կլինի երկրի ներքին տնտեսական հզոր ներուժը արտաքին տնտեսական զարգացմանը ծառայեցնելունՉինաստանը քայլ է կատարում դեպի բարձրորակ տնտեսություն, որի հիմնասյուներից մեկը ինովացիոն տեխնոլոգիաներն են »,- նշում է Հունբոն:

Պրոֆեսորի կարծիքով` գլոբալիզացիոն հեռանկարների համատեքստում այժմ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Չինաստանում մեծ տեղ են հատկացնում ինովացիային:

«Չինաստանը եղել և մնում է արտադրողական մեծ ներուժ ունեցող երկիր: Այն շարունակում է ներդրողների համար պարարտ հող մնալ: Ապագան պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաներին և ոչ միայն Չինաստանի, այլ ամբողջ աշխարհի տնտեսական հեռանկարները կապված են հենց ՏՏ ոլորտի հետ»,- ասաց Հունբոն:

Պրոֆեսորը հավելեց նաև, որ Չինաստանին հաջողվեց հաղթահարել համաշխարհային պանդեմիան իր հսկայական ռեսուրսների շնորհիվ:

Հայերեն English Русский

Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի

ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է

ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ

Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

ԼՂ նախկին առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

Լոռու մարզում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ նախագահը և Իտալիայի նորանշանակ դեսպանը կարևորել են համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ

Ավինյանն անդրադարձել է կայքի միջոցով Երևանի տրանսպորտի ուղետոմս գնելու հնարավորություններին