Life

Ռոզա Լինի եվրատեսիլյան Snap երգը՝ ամառային հիթ. մրցույթի պաշտոնական կայքն անդրադարձել է երգչուհուն

1 րոպեի ընթերցում

Ռոզա Լինի եվրատեսիլյան Snap երգը՝ ամառային հիթ. մրցույթի պաշտոնական կայքն անդրադարձել է երգչուհուն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի Snap երգը դարձել է ամառային հիթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է մրցույթի պաշտոնական կայքը՝ հիշեցնելով, որ երգչուհին մայիսին Իտալիայում կայացած մրցույթին չհաղթեց, սակայն շարունակում է երկրպագուների մեծ բանակ ձեռք բերել, քանի որ վայելում է հանրության մեծ սերը:

Հրապարակման մեջ ասվում է, որ երգը Spotify հարթակում շուրջ 23 միլիոն լսում ունի: Ունկնդիների հիմնական մասն ԱՄՆ-ից են: Snap երգը լայն տարածում ունի նաև TikTok-ում և սոցիալական այլ հարթակներում:

Snap երգի հեղինակներն են կոմպոզիտորներ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթանլը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը:Բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը, որոնք աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում