Սպորտ

Վահան Բիչախչյանի գոլն օգնել է «Պոգոն»-ին հաղթել Լեհաստանի առաջնության մեկնարկային տուրում

1 րոպեի ընթերցում

Վահան Բիչախչյանի գոլն օգնել է «Պոգոն»-ին հաղթել Լեհաստանի առաջնության մեկնարկային տուրում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել Լեհաստանի առաջնության առաջին տուրի խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանի ֆուտբոլի առաջնության անդրանիկ տուրում Բիչախչյանի «Պոգոն»-ը մրցել է «Վիձև»-ի հետ և առավելության հասել 2:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Վահան Բիչախչյանն աչքի է ընկել հանդիպման 71-րդ րոպեին` դառնալով հաղթական գոլի հեղինակ:

Հայ կիսապաշտպան «Պոգոն»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման է մտել 55-րդ րոպեին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում