Life

Երգչուհի Ադելն իր մասին պատմող վավերագրական ֆիլմ կնկարահանի

1 րոպեի ընթերցում

Երգչուհի Ադելն իր մասին պատմող վավերագրական ֆիլմ կնկարահանի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երգչուհի Ադելը պատրաստվում է իր մասին պատմող ֆիլմ նկարահանել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ֆրանսիական Elle պարբերականը։

Ֆիլմը կպատմի արտիստի կարիերայի, Ռիչ Փոլի հետ սիրավեպի և 2022 թվականի սկզբին ԱՄՆ-ում նախատեսված համերգի սկանդալային չեղարկման մասին: Ֆիլմի թողարկման ամսաթվի մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում:

2022 թվականի հունվարին Ադելը վերջին պահին չեղարկել էր իր համերգը Լաս Վեգասում: Նման քայլն արժանացել էր երգչուհու երկրպագուների զանգվածային քննադատությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում