Հասարակական

N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ

1 րոպեի ընթերցում

N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձնակազմի մարտական պատրաստականությունն ստուգելու նպատակով N զորամասում հուլիսի 14-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորամասը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, զինծառայողները դուրս են բերել մարտական տեխնիկան և ռազմերթով զբաղեցրել նախորոշված շրջանները, ծավալել կառավարման կետեր, բացազատել կապի հանգույցներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում