N զորամասում տեղի է ունեցել զորացրման հանդիսավոր արարողություն
1 րոպեի ընթերցում
![N զորամասում տեղի է ունեցել զորացրման հանդիսավոր արարողություն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/07/1088289.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամասում հուլիսի 14-ին տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին բարեխիղճ ծառայության համար, խրախուսական պարգևներ հանձնել ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։