Life

Առաջին ալիքը «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցել ցանկացողների համար մրցույթ է հայտարարում

1 րոպեի ընթերցում

Առաջին ալիքը «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցել ցանկացողների համար մրցույթ է հայտարարում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան ներկայացուցչին ընտրելու նպատակով Առաջին ալիքն անցկացնում է մրցույթ, որի հայտերն արդեն ընդունվում են:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից, մրցույթին կարող են մասնակցել այն երեխաները, որոնք 2022թ.-ի դեկտեմբերի 11-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան: Լսումներին կարելի է դիմել որպես մենակատար,դուետ կամ խումբ՝ առավելագույնը 6 մասնակցով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել լսումների առաջին փուլին և ներկայացնել 2 երգի cover տարբերակ՝ կենդանի կատարմամբ: Առաջին փուլը հաղթահարած դիմորդներից երկրորդ փուլումպրոֆեսիոնալ ժյուրին կընտրի հաղթողին, որն էլ կներկայացնի Հայաստանը «Մանկական եվրատեսիլ»երգի մրցույթում:

Լսումներին մասնակցելու հայտը լրացնելու համար հարկավոր է այցելել www.eurovision.amկայք. հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 1-ը:

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում