Ucom-ը «ՍՕՍ - մանկական գյուղեր» ՀԲՀ-ի մի շարք կենտրոններ ապահովել է գերարագ ինտերնետով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ «ՍՕՍ - Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի մի շարք կենտրոններ այսուհետ ապահովված կլինեն գերարագ ինտերնետի հասանելիությամբ:

Ինտերնետ ծածկույթի հասանելիությունն անհրաժեշտ է կենտրոնների սաների ուսումնակրթական կարիքների բավարարման և ժամանցի կազմակերպման համար: Մասնավորապես, ըստ անհրաժեշտության կկազմակերպվեն առցանց դասեր, սեմինարներ, ինչպես նաև երեխաներին հասանելի կլինի համացանցում առկա տեղեկատվությունը՝ դասապրոցեսն ավելի արագ կազմակերպելու և հանձնարարված տնային աշխատանքները կատարելու համար:

«Որպես նորարարական կրթության ջատագով՝ մենք միշտ ձգտել ենք հնարավորինս աջակցել Հայաստանի տարբեր մասերում գործող կրթական հաստատություններին, որպեսզի յուրաքանչյուր երեխա անմասն չմնա համացանցում առկա ամենաարդիական կրթական ծրագրերից ու նյութերից: Այս է պատճառը, որ «ՍՕՍ - Մանկական գյուղեր» հիմնադրամին շատ արագ և մեծ պատրաստակամությամբ արձագանքեցինք», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

««ՍՕՍ - Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի և «Յուքոմ» ՓԲԸ-ի միջև համագործակցությունը կարևոր է և լայն հնարավորություն է տալիս կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հարցում։ Մասնավորապես, «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ համագործակցության արդյունքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները և նրանց ընտանիքներն ապահովվում են համացանցային ծառայությունների և անխափան կապի միջոցների օգտագործմամբ, որը թույլ է տալիս իրականացնել ավելի արդյունավետ և արագ ծառայությունների իրացում, մասնավորապես՝ երեխաների առցանց կրթության ապահովման, առցանց խորհրդատվության, տարբեր ոլորտներում իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, ինչն ուղղակի ազդեցություն է ունենում վերոնշյալ երեխաների և նրանց ընտանիքների ինքնաբավության հասցնելու համար», - ասել է «ՍՕՍ - Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրենՍպարտակ Սարգսյանը:

«ՍՕՍ- Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 1988 թվականի Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո։ Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում