Հասարակական

ՆԳՆ ձևավորման քայլերի ու փուլերի մանրակրկիտ պլանավորումն ու իրագործումը ամենամեծ մարտահրավերն է լինելու. պաշտպան

2 րոպեի ընթերցում

ՆԳՆ ձևավորման քայլերի ու փուլերի մանրակրկիտ պլանավորումն ու իրագործումը ամենամեծ մարտահրավերն է լինելու. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանում Ներքին գործերի նախարարության ձևավորման քայլերի ու փուլերի մանրակրկիտ պլանավորումն ու իրագործումը ամենամեծ մարտահրավերն է լինելու, որովհետև սա ամենալայնածավալ վերակազմակերպումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ պաշտպանը նշեց, որ յուրաքանչյուր երկրում նման կառուցվածքային փոփոխություն կատարելիս պետք է հաշվի առնել կառավարման ձևը, ավանդույթներն ու մշակույթը:

«Ներքին անվտանգության հարցերը որևէ երկրում չեն կարող անջատ դիտարկվել արտաքին անվտանգության մարտահրավերներից: Մեր երկրում 44-օրյա պատերազմից ու դրան հաջորդած ու, թերևս, հիմա շարունակվող անվտանգային յուրահատուկ միջավայրը ուղղակիորեն թելադրելու է սկզբունքներ ներքին գործերի նախարարության ձևավորման համար: Գործնականում կառուցվածքը պլանավորելիս` մենք շատ հարցեր ավելի սուր ենք զգալու, քան հինգ տարի առաջ»,-ասաց նա`հավելելով, ոստիկանությունը պետք է գործի պրոֆեսիոնալ, պետք է պաշտպանի հանրությանը:

«Երբ խոսում ենք այն մասին, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, որը պետք է օրենքի կիրառման միջոցով ծառայի ու պաշտպանի հանրությանը, չպետք է մոռանալ, որ ամբողջ աշխարհում ոստիկանությունը հասարակության հետ ամենաինտենսիվ շփվող իրավապահ մարմինն է և այդ առումով ավելի խոցելի է սոցիալական մեդիայի քարկոծման տեսակետից: Ոստիկանությունը պետք է ստանա պատշաճ կրթություն, հրահանգավորում, առաջնորդվի օրենքներով ու կանոններով, պետք է ունենա մասնագիտական շարունակական պիտանի կրթության հնարավորություն»,-նշեց նա` հավելելով, որ ոստիկանության կառուցվածքային վերանայման տրամաբանության մեջ պահը պետք է օգտագործվի ժամանակակից մարտահրավերները սպասարկող ճգնաժամային իրավիճակներում բարձր մակարդակի ադապտացիա ապահովող և դինամիկ կառուցվածք ունենալու համար:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում