Հասարակական

Գայ համայնքում կառուցվում է նոր մանկապարտեզ, կհիմնվի նաև առողջության կենտրոն. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

Գայ համայնքում կառուցվում է նոր մանկապարտեզ, կհիմնվի նաև առողջության կենտրոն. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաքս խոշորացված համայնքի Գայ բնակավայրում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կառուցվում է նոր մանկապարտեզ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմավիրի մարզ այցելության շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է աշխատանքներին:

Վարչապետը կարևորել է ոչ միայն շենքի կառուցումը, այլ նաև ֆինանսական մնացած հարցերի՝ կոմունալ ծախսերի, աշխատավարձերի, գույքի հարցի լուծումը՝ համայնքի բյուջեով: Մարզպետը վստահեցրել է, որ այդ առումով խնդիր չկա:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրել է, որ մանկապարտեզը կառուցվում է սուբվենցիայով: Բայց դեռ կա 2 փուլ, փուլերից մեկը լինելու է տարածքի բարեկարգումը, մյուսը՝ գույքով հագեցվածության ապահովումը:

Մանկապարտեզի շենքի կառուցումը կավարտվի 2 ամսից:

Կառավարության եւ համայնքի համաֆինանսավորմամբ բնակավայրում կհիմնվի նաեւ առողջության նոր կենտրոն:

Փաշինյանը հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ է գործող առողջության կենտրոնը վատ վիճակում: «Եկեք սիրուն, փոքր ամբուլատորիա կառուցենք այստեղ»,-ասել է Փաշինյանը:

Արմավիրի մարզպետը տեղեկացրել է, որ դա ծրագրերի մեջ է: Նոր առողջության կենտրոնի հիմնումը նախատեսվում է կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ, կառավարության մասնակցությունը մոտ 50 տոկոս է: «Անպայման պետք է անենք»,-քաղաքացիներին վստահեցրել է վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում