Հասարակական

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանը կհյուրընկալի 500 օտարերկրյա պատվիրակների

7 րոպեի ընթերցում

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանը կհյուրընկալի 500 օտարերկրյա պատվիրակների

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն 64 երկրի աշակերտական թիմեր. յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային կմասնակցեն 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ:

Օլիմպիադան, որն առաջին անգամ է հյուրընկալվում Հայաստանում, կանցկացվի հուլիսի 10-18-ը Երևանում: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասաց՝ միջազգային նման միջոցառումների անցկացում դառնում է ՀՀ կառավարության քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը: «Սեպտեմբերին Հայաստանում անցկացվելու է STARMUS գիտության և արվեստի փառատոնը, մայիսին Երևանում անցկացվեց Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, հաջորդ տարի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու ծրագրեր ունենք: Կարևորում ենք նաև Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի անցկացումը»,-շեշտեց փոխնախարարը:

Նա վստահ է՝ Հայաստանում կրթության զարգացումը չի կարող տեղի ունենալ առանձին. անհրաժեշտ է ինտեգրել կրթական համակարգն ու կրթական գործընթացները միջազգային հարթակներում՝ զարգացման հեռանկարներ բացելու համար:

Անդրեասյանը կարևորում է այն փաստը, որ օլիմպիադաների անցկացման տրամաբանության մեջ ընդգծվում է բնագիտական ուղղությունը, որովհետև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ոլորտների զարգացումը կրթության բնագավառի առաջնահերթություններից է: «Հույս ունեմ, որ Կենսաբանության օլիմպիադայի անցկացումը կարող է խրախուսել սովորողներին մեծացնել հետաքրքրությունն այդ գիտակարգի նկատմամբ»,-նշեց նախարարի տեղակալը:

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ նմանատիպ օլիմպիադան մեկանգամյա միջոցառում չէ, այն ունի մուլտիպլիկատիվ ազդեցություն թե՛ տնտեսության, թե՛ կրթության և գիտության վրա: «Օլիմպիադայի ընթացքում Հայաստան են ժամանելու մի քանի տասնյակ երկրներից 500-ից ավելի մասնակիցներ, իսկ այն հսկայական ենթակառուցվածքները, որոնք գնվել են ԵՊՀ-ի միջոցով, հետագայում տրամադրվելու են դպրոցներին, քոլեջներին, ինչը մեծ օգուտ կբերի կրթական համակարգին»,-շեշտեց ռեկտորը:

Օլիմպիադայի կազմակերպման նպատակով Հայաստանում ձևավորվել է Կենսաբանության միջազգային օլիմպիադայի հայաստանյան ներկայացուցչության կազմկոմիտե, որը ղեկավարում է Գայանե Ղուկասյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանն օլիմպիադային մասնակցում է 2009 թվականից: 2018 թվականին Թեհրանում կայացած օլիմպիադայի ընթացքում Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի կողմից որոշում է կայացվել, որի համաձայն՝2022 թվականի հուլիսի 10-18-ըԿենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան կհյուրընկալի Հայաստանի Հանրապետությունը:

«Օլիմպիադան կանցկացվի երկու փուլով՝ տեսական և գործնական. գործնական փուլը տեղի կունենա հուլիսի 12-ին: Դա փորձարարական փուլն է և անցկացվելու է կենսաքիմիա, բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա, կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա և կենսաինֆորմատիկան ուղղություններով: Տեսական փուլը կանցկացվի հուլիսի 14-ին։ Յուրաքանչյուր մասնակցի տրվելու է 7 ժամ` առանց համացանցի հասանելիության: Քննություններն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում»,-տեղեկացրեց Ղուկասյանը:

Նա հայտնեց, որ մինչև հուլիսի 18-ը մասնակիցները, ժյուրիի անդամները կծանոթանան Հայաստանին, կմասնակցեն տարբեր մշակութային միջոցառումների, որոնք ուսուցողական բնույթ կկրեն: Նրանք կայցելեն Մատենադարան, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան և ժամանցի վայրեր:

Օլիմպիադայի Հայաստանի մասնակիցների խումբը ձևավորվել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով. երեք մասնակից` «Հերացի» ավագ դպրոցից, մեկը՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցից:

Հայաստան ժամանած միջազգային ժյուրիի անդամներն աշխատելու են գաղտնիության պայմաններում: Նրանց աշխատանքը կազմակերպվելու է «OlyExams» ծրագրի միջոցով, որը նախատեսված է գիտական օլիմպիադաների քննական ընթացքն ապահովելու համար։ Ժյուրիի կազմում ընդգրկված են անդամ երկրների ավելի քան 240 ներկայացուցիչներ:

Փակման արարողությունը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 17-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. հանդիսավոր միջոցառման ընթացքում կհայտարարվեն հաղթողների անունները, նրանց կհանձնվեն մեդալներ։

Կենսաբանության միջազգային օլիմպիադան (International Biology Olympiad) միություն է, որը դպրոցականների համար կազմակերպում է «Կենսաբանություն» առարկայի ամենահեղինակավոր համաշխարհային մրցույթը` Կենսաբանության միջազգային օլիմպիադան (ԿՄՕ): Օլիմպիադան իրականացվում է դեռևս 1990 թվականից և ներկայում ունի 78 անդամ պետություն:

2008 թվականին Հայաստանը Կենսաբանության միջազգային օլիմպիադային մասնակցել է որպես դիտորդ երկիր, իսկ 2009 թվականին դարձել լիիրավ անդամ:

2009 թվականից ի վեր ԿՄՕ-ին Հայաստանից մասնակցել է 35 աշակերտ:

ԿՄՕ 2022-ի կարևոր բաղադրիչներից մեկը կենսաինֆորմատիկան է: Այնմիջմասնագիտական դաշտ է, որը մշակում է կենսաբանական տվյալների ընկալման մեթոդներ և ծրագրային գործիքներ։ Ընդհանուր առմամբ` կենսաինֆորմատիկան կենսաբանական գիտության մեջ ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումն է: Կենսաինֆորմատիկան կարևոր է ժամանակակից կենսաբանության և բժշկության մեջ տվյալների կառավարման համար:

Օլիմպիադայի կազմակերպման համար ՀՀ կառավարության կողմից ապահովվել է պետական ֆինանսավորում. աշխատանքները կազմակերպում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Միջոցառման համակարգումն իրականացնում ենԵրևանի պետական համալսարանը և Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի կազմկոմիտեն:

Օլիմպիադայի տեխնոլոգիական գործընկերը «Team Telecom Armenia» ընկերությունն է, որը մրցույթի սահուն ընթացքն ապահովելու համար տրամադրել է անհրաժեշտ տեխնիկական ու թվային բոլոր լուծումները։ Օլիմպիադայի տեղեկատվական աջակիցը «Արմենպրես» լրատվական գործակալությունն է:

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում