Աննա Հակոբյանն այցելել է Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիք կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Վերիշեն գյուղական բնակավայրում գտնվող կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ: Կենտրոնում տիկնոջը դիմավորել և տեղում կատարվող աշխատանքներին ծանոթացրել է կենտրոնի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը ստեղծվել է 2009թ. հունիսին՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և տեղական կանանց նախաձեռնող խմբի կողմից: Ռեսուրս կենտրոնը մեծացնում է կանանց մասնակցությունը տնտեսական և քաղաքական կյանքում։

«Կենտրոնում Գորիսի և հարակից գյուղերի կանայք բրդից թելեր են ստանում, ներկում բնական հումքով և գործում գորգեր։ Վերջերս Հոլանդիայից ձեռք բերված ջուլհակագործության սարքով կանայք կարողանում են զբաղվել նաև ջուլհակագործությամբ, որով էլ զարկ է տրվում տեքստիլի արտադրությանը: Կարում են վարագույր, ծածկոց, բարձ և պայուսակ: Կոստյումներ և կոշիկներ կարելու համար այս պահին ոճաբան-մասնագետի փնտրտուքի մեջ են։ Աննա Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց լինել դրանց առաջին կրողը, երբ ստացվի առաջին արտադրանքը։ Կենտրոնը նպատակ ունի Երևանում բացել խանութ և ապրանքներն արտահանել այլ երկրներ։

Կենտրոնի համար այցեքարտ են դարձել իրենց կարած բարձերը։ Դրանք խորհրդանշական են, քանի որ կարված են բացառապես բնական թելերի գույներով, իսկ զարդանախշերը Գորիսի տների շեղ քարերի տեսքով են։

Արտադրամասի ապրանքների վաճառքն ապահովվում է համայնքի հյուրանոցների հաշվին: Հիմնական սպառողները զբոսաշրջիկներն են: Արտադրամասի շնորհիվ մշտական աշխատանք ունի 14 կին։

Շաբաթական 3 անգամ էլ Գորիսի ու հարակից գյուղերի 10-12 տարեկան աղջիկներին սովորեցնում են կարպետագործություն։ Այցի ավարտին տիկին Հակոբյանը զրուցեց երեխաների հետ, տեսավ նրանց աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Ասիական ինդեքսներ - 21/10/26

Չգիտեմ՝ դա որքանով գործընկերային կլինի. Միրզոյանը՝ ՌԴ-ի կողմից գազի գնի հնարավոր բարձրացման մասին

Արարատ Միրզոյանին հայտնի չէ ԵԱՏՄ-ից Հայաստանին հեռացնելու կամ անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ

Մակրոնն անակնկալ այցով ժամանել է Սաուդյան Արաբիա

Այս հարցը դեռ ճշգրտման կարիք ունի. Միրզոյանը՝ ՀՀ քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով ԹՐԻՓՓ-ի ընթացակարգով անցնելու հնարավորության մասին

Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Ռեզայի

Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու Պեկինի փոխքաղաքապետը կարևորել են փորձի փոխանակումն ու համագործակցության ընդլայնումը

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը

Որոշ գործընկերներ ուզում են Հայաստանը տեսնել խեղճ, որպես բուտաֆորիա․ Արարատ Միրզոյան