ՀՀ մշտական ներկայացուցիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի նիստում անդրադարձել է Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի մասնակից պետությունների գլխավոր ասամբլեայի hուլիսի 5-ին կայացած նիստի ընթացքում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության պահպահման նպատակով միջազգային աջակցության տրամադրման որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայոց հազարամյա պատմության հետքերը պահպանող այդ մարզի մշակութային ժառանգության պահպանումը։

«Քրիստիան Տեր-Ստեփանյանը մտագոհություն է հայտնել 2020թ․ աշնանն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքների առնչությամբ, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ` այդ թվում Հադրութը և Շուշին, ենթարկվել են հայաթափման։

ՀՀ մշտական ներկայացուցիչը, մասնավորապես, ընդգծել է, որ բնակչության բռնի տեղահանման արդյունքում լուրջ վտանգ է սպառնում նաև նրանց մշակութային ժառանգությանը, որն անհնար է փոխանցել կամ ապահովել դրա կենսունակությունն ու պահպանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ, ամփոփելով ելույթը, ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման խնդիրը շարունակում է մնալ Հայաստանի ուշադրության կենտրոնում։

Հայերեն Español Русский

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ