Ստեփանակերտում տեղի ունեցավ Արցախի ԱԳ նախարարության՝ «Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեփանակերտում հուլիսի 6-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հեղինակած՝ «Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, նախարար Դավիթ Բաբայանը բացման խոսքում նշել է, որ աշխատությունում ներկայացված է Արցախի Հանրապետության ընդհանրական տեսլականը երկրի արտաքին քաղաքականության և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։

«Գիրքը նախատեսված է օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչների, լրագրողների, գիտակրթական շրջանակների համար»,- ասել է Դավիթ Բաբայանը։

Արտաքին գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ գիրքը կհրատարակվի ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով՝ այն ավելի լայն շրջանակների հասանելի դարձնելու համար։

Իր ելույթում նախաձեռնության կարևորությունն է ընդգծել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ նշելով, որ ձեռնարկը օգտակար կլինի երիտասարդ քաղաքագետների, իսկ հետագայում նաև՝ ձևավորվելիք Երիտասարդական խորհրդարանի անդամների համար։

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, շնորհավորելով ԱԳՆ աշխատակազմին գրքի լույսընծայման կապակցությամբ, շեշտել է, որ աշխատությունը կկիրառվի թե՛ պետական գործիչների, թե՛ ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի պատճառներն ու առանձնահատկությունները բացահայտող սկսնակների կողմից։

«Աշխատությունը կարևոր է ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Արցախի դիրքորոշումը Արտաքին գործերի նախարարության համակարգմամբ միասնաբար առաջ մղելու տեսանկյունից», -ընդգծել է Արտակ Բեգլարյանը։

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանն իր ելույթում կարևորել է նման գրքի հրատարակումը արդի ժամանակաշրջանում վարվող տեղեկատվական պատերազմների համատեքստում։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Արցախի թեմի հոգևորականներ, պետական, հասարակական ու գիտակրթական ոլորտների ներկայացուցիչներ և լրագրողներ։

Հայերեն English Français Русский

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում