Շանդունը պատմական և մշակութային ուրույն կենտրոն. Չինաստանը ներսից ճանաչելու լավագույն մեկնակետերից մեկը

3 րոպեի ընթերցում

ՇԱՆԴՈՒՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական Շանդուն նահանգն այն երեք նահանգներից մեկն է, որն առաջատար դեր է խաղում երկրի տնտեսական կյանքում:

Ճանաչողական այցով Չինաստանում գտնվող «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շանդուն նահանգի ժողովրդական կառավարության արտաքին կապերի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լին Հայբինն առանձնացրեց, որ նահանգը պատրաստակամ է համագործակցության եզրեր գտնել Հայաստանի և հայ ժողովրդի հետ:

«Ինչպես ամբողջ աշխարհին է հայտնի հայկական կոնյակը, այնպես էլ մեր նահանգը հայտնի է իր գարեջրով»,-ընդգծելով նահանգի առանձնահատկությունները՝ ասաց նա:

Լին Հայբինը, հայ-չինական համագործակցությանն անդրադառնալով, ընդգծեց, որ այժմ Շանդուն նահանգում է ապրում ազգությամբ հայ Նունեն, ով ամուսնացել է չինացի գյուղատնտեսի հետ: «Այս օրինակը կարող է հիմք ծառայել մեզ համար և ապացույցն է այն բանի, որ լեզվական և մշակութային տարբերությունները խոչընդոտ չեն մեր երկու ժողովուրդների մերձեցման համար»,-ասաց նա:

Անդրադառնալով կորոնավիրուսի պանդեմիային` Հայբինը շեշտեց, որ չինական իշխանությունների համար առաջնահերթը մարդկանց առողջությունն է, և Չինաստանը հետևողական պայքար է մղում համավարակի դեմ: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր ոք, ով մուտք է գործում երկիր, պետք է անցնի 14 օրյա կարանտին:

Նա ընդգծեց, որ Չինաստանում խստագույն պայքար է մղվում համավարակի տարածման դեմ, և մարդիկ, այդ ամենը գիտակցելով, միշտ կրում են դիմակներ:

Հայբինի խոսքով՝ Շանդունը կարող է հրաշալի մեկնարկային կետ լինել նրանց համար, ովքեր ուզում են և սկսում են Չինաստանը ճանաչել ներսից:

Շանդունը Չինաստանի նահանգներից մեկն է, որն ունի 16 պրեֆեկտուրա, 140 քաղաք: 2020 թվականի տվյալներով նահանգի բնակչությունը գերազանցում է 101 միլիոնը: Այս նահանգում են գտնվում Տայի լեռը, Դեղին ծովը: Այստեղ է ծնվել Կոնֆուցիոսը: Մարզկենտրոնը Ջինան քաղաքն է:

Շանդունը պատմական և մշակութային ուրույն կենտրոն է, ինչին գումարվում են նաև հրաշալի բնապատկերները: Երկուսի համադրման արդյունքում նահանգը դարձել է չինական մշակույթի միաձուլման կենտրոն, որտեղից կարելի է սկսել Չինաստանի ճանաչումը:

Հայերեն Русский

Գազայի հատված է ժամանել մարդասիրական օգնությամբ լի գրեթե 900 բեռնատար

Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը

Թրամփը չի բացառել Ուկրաինային ամերիկյան զենքերի մատակարարումների դադարեցումը

Սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող ավտոմեքենայի գույքահարկը կհատուցի հանցագործը

ՀՀ ՆԳ նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել

Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով․ ԵԽ պատգամավոր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպման ՌԴ-ի ընտրությամբ «ցանկացած ժամանակ»

ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հնդկաստանի և Ավստրալիայի արտգործնախարարները QUAD ձևաչափով հանդիպում են անցկացրել

Երևանում հրդեհի հետևանքով այրվել է երկու կրպակ

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ ներկայացուցիչն անդրադարձել են «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին