ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքի չափը կնվազեցվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վարորդն առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում սահմանված 100 հազար դրամ տուգանքի 75 տոկոսից կազատվի, եթե 24 ժամվա ընթացքում ներկայացնի ԱՊՊԱ պայմանագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց համահեղինակ Արմեն Խաչատրյանը:

«Որոշակի պայմանների առկայության դեպքում 4 անգամ նվազեցվում է վարչական տույժի չափը: Նշված հոդվածը պատասխանատվություն է նախատեսում այն սուբյեկտների համար, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր կամ տրանսպորտային միջոցը վարում են առանց ԱՊՊԱ պայմանագրի: Առաջին փոփոխությամբ՝ առավելագույն 100 հազար դրամի փոխարեն քաղաքացիները կտուգանվեն 50 հազար դրամ այն դեպքում, եթե չունեն ԱՊՊԱ պայմանագիր, սակայն չեն վարել տրանսպորտային միջոցը: Ներկայումս այս կարգավորումներով ՃՈ-ն կարող է տարվա մեջ 20 անգամ 5000-ական դրամի չափով տուգանք սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր: Մենք նվազեցրել ենք որոշումներ կայացնելու քանակը, սահմանել ենք տարեկան 10 անգամից ոչ ավել, ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 50 հազար դրամը»,-ասաց Խաչատրյանը:

Ներկայում առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելը տուգանվում է 100 հազար դրամով: Նախագծի հեղինակ պատգամավորները կարծում են, որ այս տուգանքի չափը չի համապատասխանում իրավախախտման բնույթին և վտանգավորության աստիճանին, այն անհամեմատ խիստ է:

«Սակայն հաշվի առնելով, որ այդ իրավախախտման օբյեկտը ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունությունն է, հետևյալ կարգավորումն ենք առաջարկել՝ անձը ազատվում է տուգանքի 75 տոկոսի վճարման պարտականությունից, վճարում է ընդամենը 25 հազար դրամ այն դեպքում, եթե արձանագրությունը կազմելուց հետո 24 ժամվա մեջ ներկայացնում է ԱՊՊԱ պայմանագիր: Այսինքն՝ անձը վճարում է 4 անգամ պակաս, քան նախատեսված է այս պահի դրությամբ»,-ասաց Խաչատրյանը:

Պատգամավորները կարծում են, որ այս կարգավորմամբ էականորեն կնվազեցվի սոցիալական բեռը:

Հայերեն

ԱՄՆ-ն դեմ է քվեարկել Equal Earth նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևին

Սեուտայի բնակիչները փորձել են դադարեցնել ներգաղթյալների համար կենտրոնի շինարարությունը

ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը

Միացյալ Նահանգները թուրքական բանկ են ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Երևանում մեկնարկել է «Armenia Expo-2026» միջազգային ցուցահանդեսը

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է երկրում ՌԴ-ի նշանակած դեսպանի մեղադրանքները․ Moldpres

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA