Քաղաքականություն

Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ:

Օրակարգում ընդգրկված է 23 հարց: Խորհրդարանը նախատեսում է առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն նաև «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և այլ օրենքների նախագծեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում