Life

Ամերիկուհին 10 րոպեում կերել է 40 հոթ-դոգ՝ հաղթելով Նյու Յորքում կայացած ամենամյա մրցույթում

1 րոպեի ընթերցում

Ամերիկուհին 10 րոպեում կերել է 40 հոթ-դոգ՝ հաղթելով Նյու Յորքում կայացած ամենամյա մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի Միկի Սուդոն վերականգնել է հոթ-դոգ ուտելու չեմպիոնի տիտղոսը՝ 10 րոպեում ուտելով 40 նրբերշիկ ամեն տարի Նյու Յորքում Անկախության օրը անցկացվող մրցույթի ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ չնայած չեմպիոնի տիտղոսը վերականգնելուն, նրան չի հաջողվել գերազանցել իր համաշխարհային ռեկորդը՝ 48 ու կես նրբերշիկ։

Հուլիսի 4-ը ԱՄՆ-ում նշվում է որպես Անկախության օրը։ Միկի Սուդոն 2014 թվականից կանանց մրցումների բոլոր ժամանակների հաղթողն է, սակայն 2020 թվականին նա չի մասնակցել մրցույթին հղիության պատճառով։ Նրա հայրենակից Միշել Լեսկոն կերել էր 30 հոթ-դոգ: Այս տարվա մրցույթին Լեսկոն զբաղեցրել է 2-րդ տեղը, հաղթող է ճանաչվել Միկի Սուդոն:

Արագությամբ հոթ-դոգ ուտելու առաջին մրցույթը տեղի է ունեցել 1916թվականին: Մրցույթն անցկացվում է ամեն տարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում